ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված խոշոր չափերով գողության դեպքը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակիչը 2020թ. փետրվարի 16-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, նախնական համաձայության գալով 34-ամյա իր ընկերոջ հետ, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ընկերոջ կողմից վարվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Մերձավան գյուղ: Մեկը մյուսի գործողությունները լրացնելով՝ նրանք մետաղյա լինգով կոտրել են վերոնշյալ գյուղում գործող արտադրամասի մուտքի դռան փականը և ապօրինի մուտք գործել արտադրամասի տարածք՝ կատարելով էլեկտրական և շինարարական սարքերի գողություն, որից հետո ավտոմեքենայով դիմել են փախուստի՝ արտադրամասի սեփականատիրոջը պատճառելով խոշոր չափերի՝ 2.000.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 44-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Վերջինիս մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Իսկ նրա ընկերոջ մասն առանձնացվել է առանձին վարույթում, նշված քրեական գործի շրջանակներում վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Պատճառված գույքային վնասի մեծ մասը վերականգնվել է:
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33