Մեկ տարի է` իշխանությունները լծված են եղել Սահմանադրական դատարանը բռնազավթելու և իրենց համար ցանկալի կազմով համալրելու աշխատանքներին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 7–ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
«Մեկ տարի շարունակ իշխանության ամենաբարձր օղակների կողմից ներկայացվում էր, որ ՍԴ-ում կա ճգնաժամ, ինչը իրականությանը չէր համապատասխանում, բայց այո, այսօր իշխանությունների թեթև ձեռքով ՍԴ-ում ճգնաժամ կա: Հենց այս գործընթացը՝ երեք քաղաքական ուժերի կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական գործ հարուցելու մերժումը ևս տեղավորվում է իշխանությունների՝ ՍԴ-ի հետ կապված բոլոր հակաօրինական որոշումերը օրինականացնելու տեսության մեջ»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը։
Անդրադառնալով հարցին, թե մամուլում լուրեր են շրջանառվում, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Հայրենիք» կուսակցությունների եռաչափ ձևաչափը կենսունակ չէ, Իվետա Տոնոյանն արձագանքեց, թե այսօր որևէ խնդիր եռյակի ձևաչափում չկա։ «Համագործակցությունն ընթանում է շատ արդյունավետ, կենսունակ ձևաչափով, ամենօրյա քննարկումների ռեժիմով, ստեղծված դրությամբ պայմանավորված դա երբեմն ինտերնետային ձևաչափում է տեղի ունենում, բայց դա բովանդակային մասին չի անդրադառնում»,- հավելեց Իվետա Տոնոյանը։
17:43
17:23
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35