Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում բարեփոխումների հարցով բանակցությունները, քանի որ դժգոհ էին բանակցությունները կառավարելու ԱՄՆ-ի փորձերով՝ չնայած Միացյալ Նահանգները որոշել էր լքել կազմակերպությունը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։ «Ոչ ոք չի ցանկանում ներքաշվել բարեփոխումների գործընթացի մեջ եւ ստանալ ծրագիր երկրից, որն ինքը բոորովին վերջերս լքել է ԱՀԿ-ն»,-նշել է գործակալության աղբյուրը։ Գերմանիայի եւ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունից հաստատել են Reuters-ին տեղեկատվությունը, որ երկու երկրները դեմ են ԱՄՆ-ի գլխավորությամբ բանակցությունների անցկացմանը հայտարարությունից հետո, որ երկիրը մտադիր է լքել կազմակերպությունը։ Իտալիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ բարեփոխումների փաստաթղթերի շուրջ աշխատանքը մշակման փուլում է՝ ընդգրկելով Փարիզի եւ Բեռլինի դիրքորոշումների ընդհանրությունը։ Ընդ որում՝ Թրամփի վարչակազմում հայտարարել են, որ G7 բոլոր անդամ երկրները սատարել են ԱՀԿ-ի բարեփոխման գաղափարների էությունը։ «Չնայած դրան՝ ափսոսանք է առաջացնում փաստը, որ Գերմանիան եւ Ֆրանսիան վերջնարդյունքում որոշել են չմիանալ խմբին՝ սատարելով «ճանապարհային քարտեզը»,-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ հուլիսին ՄԱԿ-ն ու ԱՄՆ Պետական դեպարտամենտը հայտարարել էին, որ Թրամփի վարչակազմը պաշտոնապես ծանուցել է ՄԱԿ-ին, որ Միացյալ Նահանգները կլքեն ԱՀԿ-ն հաջորդ տարի։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02