Վերջերս մամուլում տեղեկություն էր տարածվել, որ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության ավագանու ցուցակի չորրորդ հորիզոնականում գտնվող Ավետիս Առաքելյանը Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի փեսան է: Ի դեպ, Գյումրիում «Հայկական վերածնունդ»-ի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հաստատել է այս տեղեկությունը, նա նաև նշել էր, որ Ավետիս Առաքելյանի հետ իրենք ընտանիքներով էլ են մտերիմ։ Այս հայտարարությոնից պարզ է դառնում, որ հոկտեմբերի 2-ի ընտրություններին Վարդան Ղուկասյանն աշխատելու է Հովհաննես Մարգարյանի և «Հայկական վերածնունդի» օգտին։
Հիմա Գյումրիում «Հայկական վերածնունդ»-ը թեժ քարոզչություն է իրականացնում: Նա իր նախընտրական ծրագրում ամրագրել է՝ օրենսդրորեն հարկային արտոնություններ սահմանել Գյումրիում, օրինակ՝ արտոնագրային վճարներից ազատել տնուսույցներին, ատամնաբույժներին, այլ տնտեսվարող սուբյեկտներին եւ ոչ միայն։
Այստեղ գյումրեցիներից շատերի մոտ հարց է առաջանում՝ ինչու՞ մեր այս թեկնածուն նոր հիշեց այդ բարեփոխման մասին, չէ՞ որ նա ԱԺ-ում պատգամավոր է և նա, որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ լիովին կարող է ցանկացած ժամանակ այս օրենսդրական փոփոխության հարցը Աժ-ում բարձրացնել: Կարելի է ենթադրել, որ Հ. Մարգարյանն այս փոփոխությունը քաղաքական շահերից ելնելով է հիշել և մտցրել իր նախընտրական ծրագրերի մեջ:
Հովհաննես Մարգարյանը, և նրա կուսակցական շրջապատը Գյումրիում ակնկալում է փոփոխությունների հասնել այն մարդկանց միջոցով, նկատի ունենք Վարդանիկի շրջապատին, ովքեր Գյումրու կրիմինալ աշխարհի ներկայացուցիչներ են: Վարդան Ղուկասյանի պաշտոնավարման տարիներին բոլորս էլ հիշում ենք ինչ էր կատարվում Գյումրիում, ինչպիսի սկանդալների մեջ էին հայտնվում հենց քաղաքապետը և իր որդին, ովքեր քաղաքը դարձրել էին իսկական կրիմինալ աշխարհ: Գյումրու այժմյան սոցիալական շատ ծանր վիճակի պատճառները կարելի է ասել գալիս են հենց նրա պաշտոնավարման տարիներից: Արժանապատիվ և սկզբունքային գյումրեցուն ամենևին էլ հաճելի չի լինի ավագանու պաշտոնում տեսնել մի մարդու, ով անմիջական բարեկամական կապեր ունի Վարդան Ղուկասյանի հետ: Ավետիս Առաքելյանին իրենց կուսակցական գործունեության մեջ ներառելով, «Հայկական վերածնունդը» սխալ ընտրություն է կատարել, գյումրեցին շատ լավ գիտի ում արժե վստահել և քվե տալ, իսկ ում՝ ո՛չ:
14:49
14:33
14:15
13:44
13:23
13:14
13:08
12:51
12:22
12:04
11:44
11:33
11:09
10:33
10:04
09:33
09:04
18:41
18:39
18:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44