Հայաստանի իրավապաշտպաններն ու ընդհանրապես մարդու իրավունքներով մտահոգ հանրային գործիչները, կարծես թե, չնկատելու են տալիս, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով կիրառվում է ընտրովի արդարադատություն, այսինքն՝ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ ամեն ինչ արվում է Սիմոնյանին իրավական պատասխանատվությունից փրկելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել պատմաբան, հրապարակախոս Կարպիս Փաշոյանը:
«Հայաստանի իրավապաշտպաններն ու ընդհանրապես մարդու իրավունքներով մտահոգ հանրային գործիչները, կարծես թե, չնկատելու են տալիս, որ Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջադեպի գործով կիրառվում է ընտրովի արդարադատություն, այսինքն՝ նույնիսկ չեն էլ թաքցնում, որ ամեն ինչ արվում է Սիմոնյանին իրավական պատասխանատվությունից փրկելու համար։ Սա ակնհայտ լկտիություն է, որը պետք է համապատասխան գնահատական ստանա, անկախ այն հանգամանքից թե ովքեր են միջադեպի գլխավոր դերակատարները։ Բազմաթիվ մարդկանց գիտեմ, որոնք Կասկադի սրճարաններում նստած, սուրճը ֆրթցնելով, իրենք իրենց համոզում են, որ իրենք վոլտերական են։ Բայց արի ու տես, որ դրանք ոչ միայն Վոլտերի հետ կապ չունեն, այլ նաև շարքային վախկոտներ են՝ փողոցային պառլամենտից վախեցող երեսպաշտներ։ Իրեն վոլտերական համարող ցանկացած մեկը, նույնիսկ Դանիելյանից ֆիզիկական տհաճություն զգալու պարագայում, կարձանագրեր, որ վերջինիս նկատմամբ կիրառվում է ընտրովի արդարադատություն։ Օրինակ ես պարզ ասում եմ. Արթուր Դանիելյանի գաղափարներն ինձ համար ընդհանրապես ընդունելի չեն, չկա այնպիսի մի հարց, որտեղ մեր աշխարհայացքները հատվեն, բայց այս ամենի հետ զուգընթաց չեմ կարող չարձանագրել, որ կատարվածը անարդարություն է։ Մենք Սերժ Սարգսյանի անարդար ռեժիմը չենք տապալել, որ նորից շարժվենք անարդարության ճանապարհով։ Կառավարող թիմում Արթուրը բազմաթիվ ընկերներ ունի՝ պատգամավորներ և տարատեսակ չինովնիկներ։ Նրանցից մի քանիսը մինչև հեղափոխությունը եղել են Արթուրի գաղափարակիցները և նույնիսկ ՔՊ-ն թողնելու և Դանիելյանի հետ համատեղ քաղաքական օրակարգով հանդես գալու պլաններ էին գծում։ Օրինակ՝ իրենք ի՞նչ են մտածում այս հարցի վերաբերյալ։ Հա, ես բոլորի սպիտակեղենից տեղյակ եմ ու եթե մեմուարներ գրեմ, ապա շատերը խայտառակ կլինեն»։
12:09
11:38
10:49
10:26
23:47
23:33
23:09
22:43
22:32
22:23
18:45
18:33
18:20
17:34
16:35
16:14
15:55
15:45
15:23
14:58
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02