Պաշտպանության նախարարությունը մայիսի 28-ին նվիրված միջոցառումները, հրավառությունը կազմակերպելու նպատակով 8 միլիոն 800 հազար դրամի գնում է կատարել մեկ անձից, ինչը փաստաթղթավորվել է օգոստոսի 6-ին կնքված պայմանագրով։ Այս մասին հայտնում է 168.am-ը: Մեկ անձից գնումներն իրականացվել են «Հոլիդեյ Դիզայն» ՍՊԸ-ից՝ համապատասխանաբար՝ 4 միլիոն 300 հազար դրամի (հրավառություն), և «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ից՝ 4 միլիոն 500 հազար դրամ (միջոցառումների կազմակերպման և ամբողջական տեխնիկական սպասարկում)։ Ի դեպ՝ Պաշտպանության նախարարությունը մեկ անձից գնում է կատարել մի ընկերությունից, որը, ըստ Հաշվեքննիչ պալատի ուսումնասիրության, թույլ է տվել խախտումներ։ Խոսքը վերաբերում է գրեթե 1 տարվա ուսումնասիրությունից հետո «Հայաստան» համահայկական հիմնադրամում 2015-2017 թթ. գնումների գործընթացում խախտումների բացահայտմանը։ Ըստ Հաշվեքննիչ պալատի համապատասխան ուսումնասիրության՝ օրինակ՝ «Հեփի Իվենթ» ընկերության հետ հիմնադրամը 4.7 մլն դրամի պայմանագիր է կնքել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում միջոցառումների տեխնիկական միջոցների ապահովման համար, որից մոտ 130 հազարի հատակի փռվածքը չի վերադարձվել պահեստ: Նկատենք, որ «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ն մասնակցել էր նաև 2019 թվականին Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների կազմակերպմանը՝ Տավուշի մարզում։ Այն ժամանակ այս ընկերության հետ կնքվել էր 8 միլիոն դրամի պայմանագիր. Կառավարությունն այն ժամանակ ևս գնումն իրականացրել էր մեկ անձից՝ առանց մրցույթի։ Նշենք, որ 8 մլն դրամով տոնական միջոցառումները կազմակերպած «Հեփի Իվենթ» ՍՊԸ-ն գրանցված է պետական ռեգիստրում: Ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տվյալների՝ նշված ընկերությունից փոխանցվել է 3000 դրամ, ենթադրվում է, որ ընկերությունն ունի գրանցված ընդամենը երեք աշխատակից՝ յուրաքանչյուրի համար 1000-ական դրամ է փոխանցվել:
13:06
12:33
12:09
11:14
10:48
10:28
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33