Եվրամիությունը որոշել է պատասխան «Հյուսիսային հոսք-2»-ին ուղղված ԱՄՆ-ի պատժամիջոցների համար․ ներկայում մշակվում է փաստաթուղթ ԵՄ ինքնիշխանությունը ֆինանսապես եւ տնտեսապես ամրապնդելու մասին։ Այդ մասին Ինտերֆաքսին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանում ԵՄ դեսպան Մարկուս Էդերերը։ Ակնկալվում է, որ փաստաթուղթը կհրապարակվի մինչեւ տարեվերջ։ Էդերերի խոսքով՝ այն նաեւ հիմք կլինի պատժամիջոցների ուժեղացված մեխանիզմի համար, որը նույնպես կբարձրացնի Եվրամիության դիմակայունությունը պատժամիջոցների նկատմամբ»։ Ավելի վաղ՝ օգոստոսի 6-ին հայտնի էր դարձել, որ ԱՄՆ սենատի մի քանի անդամ ուղարկել էր պաշտոնական նախազգուշացում Մուքրան նավահանգստի օպերատոր ընկերությանը, որում պահվում են խողովակներ «Հյուսիսային հոսք-2»-ի կառուցումն ավարտելու համար եւ որտեղ հանգրվանել է «Ակադեմիկոս Չերնսկի» նավը, որն ունակ է ավարտել շինարարությունը։ Նրանք հայտարարել են, որ եթե վերջինս չդադարի աջակցել նախագծին, նրան սպասվում են ամերիկյան պատժամիջոցներ, որոնք ֆինանսապես կոչնչացնեն ընկերությանը։ Սպառնալիքները հրահրել են ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Գերմանիայի վրդովմունքը։ Բունդեսթագում մեղադրել են ԱՄՆ-ին տնտեսական պատերազմ սկսելու եւ Եվրոպայի գործերին միջամտելու մեջ։ «Հյուսիսային Հոսք-2» Ռուսաստանից դեպի Գերմանիա Բալթյան ծովի հատակով անցնող գազատարի շինարարությունը պետք է ավարվեր 2019 թվականի վերջում։ Սակայն Վաշինգտոնը պատժամիջոցներ էր սահմանել ընդդեմ «Հյուսիսային հոսք-2»-ի եւ նախազգուշացում էր ուղարկել շվեյցարական Allseas ընկերությանը, որը ներգրավված էր կառուցման մեջ։ Ընկերությունը հրաժարվել էր աշխատել Ռուսաստանի հետ պատժամիջոցների չենթարկվելու համար։ Դա դարձել էր գազատարի կառուցումը սահմանված ժամկետում ավարտին չհասցնելու պատճառներից մեկը։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02