«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն իր ուղիղ եթերի ընթացքում տեղեկացրեց, որ քիչ առաջ Ճանապարհային ոստիկանությունը փակել է իր մեքենայի դիմաց ու չի թողել առաջ շարժվել: «Իմ մեքենայով իջնում էի մեր գրասենյակ, ճանապարհին Ճանապարհային ոստիկանության երկու սպա, մեքենայիս տակ ընկնելով, երրորդ գծից ինձ դիմակ չկրելու համար կանգնեցրին և մի տեսուչ մոտեցավ, ասաց՝ պարետի որոշման համաձայն են կանգնեցրել, ես էլ ասել եմ այն, ինչն ասում են քաղաքացիների մեծամասնությունը պարետի հասցեին»,-ասաց Նարեկ Սամսոնյանը: Նա նշեց, որ վերադարձել է` ոստիկանության ծառայողին ցույց տալու ուղիղ եթերով, սակայն Սամսոնյանի ու Ոստիկանության ծառայողի միջև վիճաբանություն է սկսվել, և Սամսոնյանը նշել է, որ տվյալ ծառայողն իրավունք չունի ոստիկանի համազգեստ հագնելու, Ոստիկանության լեյտենանտ էլ ասել է, որ իրավիճակը սկսվել է Սամսոնյանի հայհոյանքների պատճառով: «Տեսուչ Հակոբյանն ակտը տալու համար եկավ, ասացի, որ իշխանափոխություն կլինի և նույնքան ոգևորված կլինես նոր իշխանության համար: Այստեղ տեսուչ Հակոբյանը արհեստական խոչընդոտ է դառնում իմ մեքենայի համար, կանգնում մեքենայիս դիմաց ու չի թողնում, որ հեռանամ»,- պատմեց նա: Ոստիկանության ծառայողը վերադասին ասաց, որ եթե Սամսոնյանին ավելի շուտ բաժին տանեին, հիմա այսպես չէր լինի, Սամսոնյանն էլ շեշտեց, որ պատրաստ է բաժին գնալու: Սամսոնյանը Ոստիկանության մայորից փորձեց մեկնաբանություն ստանալ, սակայն մայորը նշեց, որ զբաղված է: Ոստիկանության լեյտենանտը Սամսոնյանին ասաց՝ եթե դժգոհ է իր աշխատանքից, ապա կարող է դիմում-բողոք ներկայացնել, սակայն Սամսոնյանը արձագանքեց, թե տվյալ անձին չի համարում ոստիկան և որ նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: «Հեռացրեք սրան Ոստիկանական համակարգից, որ համակարգը խայտառակ չլինի»,- ասաց Սամսոնյանը Ոստիկանության մայորին: «Ինչքան դժվար է Ոստիկանությունում որոշում կատարելը, որովհետև օրենքով չեն շարժվում»:
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33