Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը: Հայտնում են կառավարության հասարակայնության և տեղեկատվության վարչությունից։ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը զեկուցել է, որ ծրագրով նախատեսված է 5 ռազմավարական նպատակ՝ 67 միջոցառումների տեսքով: Դրանք ուղղված են լինելու հարկային և մաքսային վարչարարության բարելավմանն ու կատարելագործմանը, ՊԵԿ համակարգի արդյունավետության բարձրացմանը, հարկ վճարողների վարչարարության բեռի թեթևացմանը, հարկային ստվերի կրճատմանը և այլն: Նշվել է, որ նախորդ տարի ընդունված ռազմավարական ծրագրի միջոցառումներին այս ծրագրով ավելացել են 14 նոր միջոցառումներ: Դրանցով նախատեսվում է ներդնել պետական տուրքի հաշվառման ինքնաշխատ համակարգ, հաշվետվությունների նվազեցման էլեկտրոնային համակարգ, նախագծվելու է «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր և գրքեր» համակարգի վեբ տարբերակը: Նախատեսվում է արդիականացնել մի քանի աղբյուրից ստացման ենթակա եկամտից հաշվարկված և փոխանցված սոցիալական վճարների առավելագույն չափը գերազանցող գումարները մասնակիցներին վերադարձնելու, ինչպես նաև պետական տուրքի վերահսկողության մեխանիզմի գործընթացները, կատարելագործել հարկային կարգապահության ռիսկերի բացահայտման, գնահատման և նվազեցման գործընթացը: Միջոցառումներն ուղղված են լինելու նաև ֆիզիկական անձանց և անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների մաքսային ռիսկերի կառավարման համակարգի, կշռման կենտրոնացված, էքսպրես-բեռների հաշվառման համակարգի ներդրմանը, էլեկտրոնային առևտրի վերահսկողության մեխանիզմների զարգացմանը: Նշվել է, որ յուրաքանչյուր միջոցառման համար նախատեսվում է իրականացման հստակ ժամանակացույց: Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված ծրագրով նախատեսվող միջոցառումների արդյունավետ իրականացումը և ընդգծել, որ այս ծրագիրը պետք է լինի ՊԵԿ համակարգի զարգացմանն ու արդիականացմանը միտված ռազմավարական ծրագրի շարունակությունը, որն ընդունվել է նախորդ տարի: Կառավարության ղեկավարը հանձնարարել է քննարկման արդյունքներով լրամշակել ծրագիրն ու այն ներկայացնել կառավարության հաստատմանը:
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56