Թուրքիային անհանգստացրել են Սևրի դաշնագրի 100-ամյակի առթիվ Երևանում տեղի ունեցած միջոցառումները, ինչպես նաև ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից այս թեմայով հնչած հայտարարությունները։ Այս մասին գրում է «Էրմենիհաբեր»-ն ու մանրամասնում, որ այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ի պատասխան վերոնշյալ հայտարարություններին։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը անուղղակի սպառնացել է․ «Ժամանակը եկել է, որ Հայաստանի պետական մարմինները (իշխանությունները) ագրեսիվ ազգայնական քաղաքականությունը թողնեն և խելքները գլուխները հավաքեն»։ Հայտարարության մեջ նշվել է, որ Սևրի պայմանագրի նպատակն էր մասնատել Թուրքիան և վերջ դնել անկախությանը և ինքնիշխանությանը, սակայն թուրք ազգը «պատռել և պատմության աղբամանն է նետել այն»։ Թուրքիայի ԱԳՆ-ն այս հայտարարությամբ անուղղակի կերպով Հայաստանին մեղադրել են թշնամանք սերմանելու և «ստոր նպատակներ ունենալու մեջ», և այդ նպատակով Սևրի պայմանգրի օգնությանը դիմելու մեջ։ Հայտարարության մեջ կրկնվել է նաև վերջին շրջանում բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում նաև նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից հնչեցված այն կարծիքը, թե Հայաստանը չի կարողանում հոգալ սեփական ժողովրդի առօրյա պահանջները։ Թուրքիայի արտաքին գերատեսչությունը նաև անդրադարձել է արցախյան հիմնախնդրին՝ Հայաստանին մեղադրելով «Ադրբեջանի տարածքները բռնազավթելու և տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման առջև միակ խոչընդոտը լինելու» մեջ։ Աղբյուրը հիշեցնում է, որ օգոստոսի 10-ին լրացել է Սևրի պայմանագրի կնքման 100-րդ տարին։ Դրանով ճանաչվում էր հայ ժողովրդի իրավունքը Հայկական լեռնաշխարհի մի մասի նկատմամբ։ Թեև պայմանագիրը չի վավերացվել, սակայն Թուրքիայում մինչև այժմ էլ ցավոտ է ընդունվում այդ պայմանագրի գոյությունը։ Եվ Թուրքիայի ԱԳՆ-ի այս հայտարարությունը, որտեղ կիրառվել են բավականին կոշտ արտահայտարարություններ, ևս մեկ անգամ վկայում է, որ Թուրքիան չի հաղթահարել «Սևրյան սինդրոմը»՝ վախը Թուրքիայի մասնատման նկատմամբ։
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33