ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց մեկ ամսով: Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 8-ին ժամը 13:00-ին: Այսօրվա նիստի սկզբում դատավոր Աննա Դանիբեկյանը ներկաներին հայտնեց, որ դատարանը ստացել է Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի հայտարարությունն այն մասին, որ հաշվի առնելով հանկարծակի առաջացած խնդիրները՝ նիստին չի մասնակցի:Յուրի Խաչատուրովը հայտնեց, որ այլ փաստաբանի չի կարող հրավիրել: Դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անհարգալից վերաբերմունք անվանեց փաստաբանի բացակայությունը՝ հայտարարելով, որ դա ոչ այլ ինչ է, քան գործընթացի ձգձգում: Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդեւանյանը հետաքրքրվեց, թե ինչպես դատախազը կարող է նման բան հայտարարարել: «Դուք տեղյա՞կ եք, թե ինչ է պատահել փաստաբանի հետ: Հարցերը նրան անձամբ պետք է ուղղվեն: Իսկ դատավորի ներկայությամբ նման պնդումներն անթույլատրելի են եւ պետք է համապատասխան հետեւանքներ ունենան»,-հիշեցրեց փաստաբանը: Նման կարծիք հայտնեցին նաեւ այլ փաստաբաններ: «Դա իրավաբանի մոտեցում չէ՝ գնահատել այն, ինչի հանգամանքներն իրեն հայտնի չեն»,-հիշեցրեց փաստաբան Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ հենց դատարանի մեղքով են նիստերը բազմիցս հետաձգվել առանց որեւէ բացատրության: Դատավորը հայտնեց, որ օգոստոսի 5-ին Վարդգես Գեւորգյանը հայտնել է, որ այլեւս փաստաբանական ծառայություններ չի մատուցի նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին: Արմեն Գեւորգյանի մեկ այլ փաստաբանից՝ Էրիկ Ալեքսանյանից հաղորդում է ստացվել այն մասին, որ նա արձակուրդի մեջ կգտնվի օգոստոսի 12-ից օգոստոսի 20-ը եւ օգոստոսի 22-ից սեպտեմբերի 11-ը: Այդ կապակցությամբ փաստաբանը խնդրել է հետաձգել նիստը: Այս նորությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը, որն առիթը բաց չթողեց պաշտպանությանը մեղադրել գործընթացը ձգձգելու մեջ: Պաշտպանության կողմին հիշեցրեցին, որ հանգստի իրավունքն ամրագրված է Սահմանդրությամբ, իսկ տուժող կողմը վրդովմունք չի հայտնել դատավորի արձակուրդի առնչությամբ: Ինչպես նաեւ նշեցին, որ դատական դեպարտամենտն իր կայքում չի նշել արձակուրդների ժամկետները, ինչի պատճառով փաստաբանները ստիպված են եղել արձակուրդ վերցնել իրենց հայեցողությամբ: Տուժող կողմի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը միջնորդեց ամբաստանյալների շահերը պաշտպանելու համար հասարակական պաշտպանների ներգրավման համար, որպեսզի նման իրավիճակներ չկրկնվեն: Փաստաբան Հայկ Ալումյանը ուշադրություն դարձրեց այն հանգամանքին, որ Եգորյանն իր ելույթը ձեւակերպեց որպես դիրքորոշման արտահայտում, սակայն միջնորդություն ներկայացրեց: Իսկ ներկայիս կազմով միջնորդությունը չի կարող քննարկվել: «Եթե գործընթացն արագացնելու համար սխալ ճանապարհ ընտրենք, ապա կամ փաստաբանները զուտ ֆորմալ բնույթ կկրեն՝ նույնիսկ չծանոթանալով գործի նյութերին, կամ էլ կրկին կհետաձգենք գործընթացքը, որպեսզի նրանք ծանոթանան: Դա նշանակում է գործը հետաձգել 2-3 ամսով: Այսինքն՝ առաջարկը նպատակ ունի դադարեցնել գործընթացը»,-նշեց Ալումյանը: Դատարանը համաձայնեց, որ այժմ չի կարող քննարկել միջնորդությունն ու Եգորյանին առաջարկեց ավելի ուշ կրկնել միջնորդությունը: Դատավորը նաեւ հաստատեց բոլորի՝ արձակուրդ մեկնելու իրավունքը: Հաշվի առնելով բոլոր վերոնշյալ հանգամանքները՝ դատավոր Աննա Դանիբեկյանը հետաձգեց նիստը:
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
10:26
10:03
18:46
18:33
18:14
18:09
17:56
17:42
17:22
17:06
17:05
16:45
16:26
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34