Սեպտեմբերի 5-ին Լիտվայի խորհրդարանում կայացել է Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանի հանդիպումը Լիտվայի Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բենեդիկտաս Յուոդկայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:
Բենեդիկտաս Յուոդկան շնորհավորել է դեսպան Մկրտչյանին նշանակման կապակցությամբ և մաղթել ամենայն հաջողություն իր առաքելության իրականացման գործում:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ-լիտվական հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի և առանձնահատուկ ընդգծվել այդ գործընթացում խորհրդարանական դիվանագիտության կարևոր դերը:
Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը մեծապես կարևորել Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ բանակցությունների հաջող ընթացքը։
Իր հերթին դեսպան Մկրտչյանն ընդգծել է, որ Հայաստանն ակնկալում է մոտ ապագայում ավարտին հասցնել ՀՀ-ԵՄ բանակցությունները: Դեսպանը նշել է, որ Հայաստանի վարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականություն, որի նպատակն է բարեկամ և գործընկեր երկրների թվի ավելացումը աշխարհի տարբեր մասերում:
Սեյմասի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի խնդրանքով դեսպան Մկրտչյանն անդրադարձել է արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի ներկա փուլին, ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարմանն ուղղված ջանքերին։
Սեպտեմբերի 6-ին ՀՀ դեսպանը հանդիպել է Սեյմասի փոխնախագահ, խորհրդարանում եվրոպական հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, նախկին վարչապետ Գեդիմինաս Կիրկիլասի հետ։ Վերջինս բարձր գնահատեց Եվրոպական Միություն-Հայաստան բանակցությունների հաջող ընթացքը։
Զրուցակիները մտքեր փոխանակել են տարբեր ոլորտներում փոխգործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Անդրադարձ կատարվեց հայ-լիտվական առևտրատնտեսական հարաբերություններին՝ այդ համատեքստում գոհունակություն հայտնելով առևտրի ակտիվացման կապակցությամբ և ընդգծելով այդ ոլորտում առկա մեծ ներուժը:
Սեյմասի փոխնախագահի խնդրանքով՝ դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացը:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47