Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ, որի օրակարգում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն է։ Նիստի մեկնարկին ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ Կառավարության որոշման համաձայն՝ Հանրապետության ողջ տարածքում ևս մեկ ամիս՝ մինչև սեպտեմբերի 11-ը գործելու է արտակարգ դրության ռեժիմ։ Փոխվարչապետը հույս հայտնեց, որ այսօր երկրում արտակարգ դրությունը երկարաձգվում է վերջին անգամ։ Ներկայացնելով հակահամաճարակաբանական տվյալները՝ Տիգրան Ավինյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ հաստատված ընդհանուր դեպքերի թիվը 40,794 է, առողջացել է 33,492 հոգի։ Նրա խոսքով, փաստացի բուժում է ստանում 6262 պացիենտ, մահացած քաղաքացիների թիվը 806 է։ «Օգոստոսի 12-ի դրությամբ, փաստացի բուժում ստացողներից 258-ը գտնվում են ծանր վիճակում, 57-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Թոքային օդափոխման սարքերին միացված 20 պացիենտ ունենք»,- ասաց Տիգրան Ավինյանը։ Ըստ նրա՝ փաստացի բուժում ստացող պացիենտների թիվը զգուշավոր լավատեսության հիմք է տալիս։ Փոխվարչապետը նշեց՝ այսօր երկրում հակահամաճարակաբանական վիճակը միջինից դեպի թեթև ընթացող ծանրության է գնահատվում, իսկ առողջապահական համակարգի տեսանկյունից իրավիճակը լրիվ վերահսկելի է. «Բացարձակ թվերով օրական հաստատվող նոր դեպքերի թիվը դեռևս համարում ենք բարձր՝ միջինում շուրջ 100-200 հոգի»։
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03