Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել է, որ Թուրքիան ցանկանում է երկխոսության ճանապարհով լուծել Հունաստանի հետ վեճը, սակայն կպաշտպանի տարածաշրջանում իր իրավունքն ու շահերը, հաղորդում է Reuters-ը: «Չնայած ամեն ինչին՝ մենք ցանկանում ենք հավատալ, որ կհաղթի առողջ միտքը: Ինչպես դաշտում, այնպես էլ սեղանի շուրջ մենք կողմ ենք միջազգային իրավունքի, բարիդրացիության եւ երկխոսության պահպանմանը»,-ասել է Աքարը: «Մեր ծովերը մեր կապույտ հայրենիքն են: Թանկ է յուրաքանչյուր կաթիլը»,-ասել է Աքարը: Ավելի վաղ հաղորդվել է, որ Հունաստանը ԵՄ ԱԳՆԽ արտակարգ նիստ կհրավիրի՝ կապված Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի կողմից սեյսմիկ հետազոտությունների անցկացման հետ: Հունաստանի ԱԳՆ-ը Հունաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել անօրինական գործունեությունը, որը խաթարում է տարածաշրջանում անվտանգությունն ու խաղաղությունը: Թուրքիայում հայտարարել են, որ Հունաստանը որեւէ օրինական հիմք չունի նման պահանջների համար եւ խոստացել է շարունակել գործողությունները: Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հանդիպել է արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասի հետ եւ ԵՄ ԱԳՆԽ արտակարգ հանդիպում հրավիրել: ԵՄ ներկայացուցիչը հայտնել է, որ որոշում ընդունելուց առաջ ԵՄ անդամ երկրների միջեւ խորհրդակցություններ կանցկացվեն: ԱԳՆԽ նիստը կկայանա Բեռլինում օգոստոսի 27-28-ին:
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03