Կարեն Ավագյանի գրասենյակը արձագանքել է Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանին, որում մասնավորապես ասվում է.
«Պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանի` էլիտար պորտաբույծներ հիշեցնող գրասենյակի պարոնայք ի վերջո պատռեցին բարեկրթության դիմակը, որ այսքան ժամանակ այդպես նեղում էր իրենց, և բացեցին նախորդ դարից մնացած իրենց իրական արժեհամակարգը: Հարգարժան պարոնայք, ախր «ձայնդ կտրիր», «այսինչդ խանգարում է», «այնինչդ կջարդեմ» և նման «հաղթաթղթերը» վաղուց արդեն ժամանակավրեպ են, չե՞ք նկատել: Վերադիտեք Ռոբինզոն Կրուզոյի մասին հայտնի ֆիլմը, մի հինգ անգամ վերանայեք այն հատվածը, երբ նոր արժեքներ սովորողը կրկնում է. «Չուտել մարդու միս, խմել այծի կաթ»: Կարծում ենք, խորհելու առիթ անպայման կունենաք այդ դիտումից:
Հիմա պորտաբուծության մասին: Այն որ տեղեկատվական դաշտն ու համայն համացանցը հայհոյանքի իսկական տեղատարափ է հիշեցնում, իսկ դուք վեր եք կենում ու հայտարարում, որ գոհ եք արձագանքից, ի՞նչ է դա. հանցավոր ինքնախաբեություն, թե՞ մազոխիզմ: Տնաշեններ, աչքակապության փոխարեն, գոնե ձեզ հետ ամենաուղղակի առնչություն ունեցող «Երևան-Թուդեյ» կայքի միջոցով մեր երկրի երկրորդ Նախագահի հարցազրույցը տարածելուց տասնյակ անընդունելի հայհոյանք-քոմենթները ժամեր շարունակ կախած թողնելու փոխարեն, մեկ կիրակի մի քիչ նեղություն տայիք ձեզ, մի քիչ աշխատեիք ու մաքրեիք դրանք: Օրենքի պահանջն է և ժամանակակից լրագրության սկզբունքը: Բա պորտաբույծ չեք, ի՞նչ եք»:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47