ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը Ազգային ժողովում ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում էր ՀՀ- ում արտակարգ դրությունը չեղարկել: Մարուքյանի դիտարկմամբ՝ անիմաստ է արտակարգ դրության ռեժիմի պահպանումը, բազմաթիվ սահմանափակումների տեղիք է տալիս՝ Հայաստանից դուրս եկող քաղաքացիների համար: Ըստ նրա՝Հայաստան եկող կանոնավոր չվերթները չեն վերականգնվում և դեռ հարց է՝ թե բանակցությունների արդյունքում այդ չվերթները կվերականագնվեն, թե՝ ոչ: «Բաց տարածքներում դիմակի կրումը անիմաստ է, փակ տարածքներում`խանութ, գրադարան, հանրային տրանսպորտ՝ պարտադիր է: Պետք է պահպանել փակ տարածքներում դիմակի կրումը, սոցիալական հեռավորությունը և հետևել հիգիենայի կանոներին: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ արտակարգ դրության ռեժիմի հանման դեպքում չենք կարող ինքնամեկուսացման ռեժիմը պահել, մենք իրավակարգավորում ունենք, որ եթե մարդը գիտի, որ ինքը վարակակիր է և գիտակցաբար վարակում է այլ մարդկանց, պատասխանատվության է ենթարկվում: Հետևաբար, վարակակրին կարելի է ծանուցել, որ վարակակիր եք՝ մեկուսացեք: Ինչքան շուտ հանենք արտակարգ դրությունը, այնքան մեր քաղաքացիները, հայրենակիցները, որոնք ցանկանում են վերադառնալ կամ մեկնել Հանրապետությունից՝ կշահեն, կշահի նաև տնտեսությունը, և մեր երկիրը: Առաջարկում ենք, որ Խորհրդարանը չեղարկի Կառավարության արտակարգ դրության երկարաձգելու որոշումը, որի արդյունքում Կառավարությունը պարտավորված կլինի արագ գալ Խորհրդարան և արագ ընդունել մյուս օրենքները»,- ընդգծեց նա: Էդմոն Մարուքյանը նշեց, որ այժմ ցուցակագրվում են, թե ՀՀ որքան քաղաքացիներ են իրենց անձնական մեքենաներով ցանկանում Վրաստանից վերադառնալ հայրենիք: Նա կարևորեց, որ երբ Հայաստանի Կառավարությունը Վրաստանի հետ սկսի քննարկումները, հրապարակվի, թե որ ժամին և քանի մեքենա է ուղեկցվելու Հայաստանի Հանրապետություն, կարևոր է նաև, որ հնարավորություն տրվի ՀՀ քաղաքացիների գույքը վերադարձնել Հայաստան: Նա նաև նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները դեռ ընթացքի մեջ։ «Իմ իմանալով, եթե արտակարգ դրությունը չշարունակվեր, ՌԴ-ը ՀՀ-ի հետ կանոնավոր չվերթները վերականգնելու էր: Հիմա ասվում է, որ այնտեղից կարող են գալ, իսկ եթե այստեղից չեն կարող գնալ, այդ ո՞ր ավիաընկերություններն են պատրաստվում գալ Հայաստան և դատարկ ինքնաթիռով գնալ Հայաստանից, հետևաբար համաձայնությունը պետք է լիներ երկկողմանի»,-եզրափակեց նա: «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ արտակարգ դրության չեղարկման նախագիծը՝ կողմ՝ 22 և դեմ՝ 68 ձայնով չընդունվեց:
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
16:45
16:23
16:09
09:33 07.11.25
11:46 07.11.25
11:16 07.11.25
12:36 07.11.25
12:21 07.11.25
12:03 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01