«Արցախպրես»-ը գրում է, որ օգոստոսի 29-ին ԼՂՀ կառավարության նիստում ՍԱՊԾ պետն իր զեկույցում ներկայացրել է փաստեր, որ այլ պետություններից ներմուծված հավի միսը և ենթամթերքը մարդու կյանքի առողջության համար միանշանակ վտանգավոր են:
«Արցախպրես»-ի հաղորդմամբ` սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետը պարզաբանել է ԼՂՀ կառավարության նիստի իր զեկույցի բովանդակությունը, որպեսզի որոշ անձիք և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ չփորձեն հարցը շահարկել: Իրականացնելով դիտարկումներ` ծառայությունը ֆիզիկոքիմիական ցուցանիշներով խախտումներ է հայտնաբերել:
Այլ պետություններից ԼՂՀ իրացման շուկայում առկա բոլոր տեսակի հավի մսի և ենթամթերքի մասով, մանրէաբանական ցուցանիշները եղել են համապատասխան նորմաներին, որոնք թույլ են տալիս չարգելել այդ մթերքների իրացումը, բայց, հաշվի առնելով հաճախակի խախտումները, ծառայությունը չի բացառել վտանգավորությունը բացակայությունը ըստ ԼՂՀ սննդամթերքի անվտանգության մասին օրենքի հոդված 2-ի 16-րդ և 17-րդ կետերի:
ԼՂՀ ՍԱՊԾ-ն մշտական գործընկերային կապի մեջ է ՀՀ ՍԱՊ ծառայության հետ, և որևէ կասկած չպետք է ունենալ, որ ՀՀ ՍԱՊԾ կողմից լաբորատոր փորձաքննությունների ՀՀ ներմուծման ընթացքում չեն իրացվելու վերոնշված տեսակի միսը և ենթամթերքները: Անկախ նրանից, որ ՀՀ սահմանով ներմուծման ժամանակ նշված միսը և ենթամթերքը ենթարկվում են փորձաքննության, այնուամենայնիվ տնտեսավարողի կողմից հետագա պահպանման, տեղափոխման, վերավաճառման և վերատեղափոխման ժամանակ կարող են առկա լինել բազմաթիվ բարձր ռիսկեր, որոնք էլ, չի բացառվում, որ մթերքը կարող է դառնալ վտանգավոր:
Աղբյուրի հաղորդմամբ` հաշվի առնելով վերը նշված հանգամանքները` ծառայությունը նշված մթերքի մասով, բացի ՀՀ-ում և ԼՂՀ-ում արտադրված մթերքների, առանց նախնական փորձաքննությունների, ԼՂՀ-ում չի թույլատրելու մթերքի վաճառքը, եթե բոլոր առումներով դրանք ստանդարտներին չհամապատասխանեն: Ծառայությունը որոշ անձանց նաև հորդորում է` զերծ մնալ ԼՂՀ ՍԱՊԾ դիրքորոշումը շահարկելուց. իրենք իրականացնելու ենք վերահսկողություն ռիսկային խմբին պատկանող ապրանքների իրացումը թույլատրելու սահմաններում:
Ծառայության աշխատողները վստահ են, որ ռիսկային ապրանքների անվտանգության հարցերում, ուղղակի վտանգավորության ռիսկի առկայության պարագայում անգամ, ԼՂՀ-ում պարտավոր են իրականացնելու համապատասխան վերահսկողություն` հաշվի առնելով նաև այլ տեսակի չբացառված անվտանգության ռիսկեր ևս:
12:28
12:06
11:33
11:08
10:28
10:03
09:26
09:05
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47