2020 թվականի առաջին կիսամյակում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերով Շիրակի տարածքային բաժնի մասնագետները էներգետիկայի եւ էներգասպառման բնագավառի անվտանգության պահանջների պահպանման վերաբերյալ ստուգումներ են իրականացրել մարզի թվով 5 կազմակերպություններում։ Այս մասին հայտնում են ՔՏՀԱՏՄ-ից։ Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նորմատիվ իրավական փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ ու թերացումներ: Մանսավորապես՝ «ՀԷՑ» ՓԲԸ-ի Ղարս մասնաճյուղում՝ առանց ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել է տրանսֆոմատորային ենթակայան։ Ստուգման արդյունքում չեն ներկայացվել պատահարների քննությունների վերաբերյալ արձանագրությունները, էլեկտրակայանքներում բացակայել են շինմոնտաժային կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ համատեղ ձեւակերպված ակտ-թույլտվությունները: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում՝ առանց տեսչական մարմնից ստացված գործարկման եզրակացության, գործարկվել են թվով 7 էներգատեղակայանքներ։ Արձանագրվել են մի շարք թերություններ ու բացթողումներ՝ կապված աշխատանքերը փաստաթղթերով ձեւակերպելու եւ ներկայացնելու կատարման հետ: Վերոնշյալ խախտումների վերաբերյալ կազմվել են արձանագրություններ, կիրառվել վարչական պատասխանատվության միջոցներ։ Խախտումներ թույլ տված կազմակերպություններին տրվել են նաեւ ցուցումներ ու կարգադրագրեր, սահմանվել ժամկետներ՝ արձանագրված թերությունները վերացնելու համար։ Կան նաեւ կազմակերպություններ, որոնց մոտ ստուգումների արդյունքում էական խախտումներ չեն հայտնաբերվել, սակայն մասնակի թերությունները վերացնելու համար տրվել են կարգադրագրեր։ Նշենք նաեւ, որ Շիրակի տարածքային բաժնի մասնագետների կողմից իրականացվել են իրազեկման եւ խորհրդատվական աշխատանքներ։
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03