Սամցխե-Զավախքի ոստիկանական բաժանմունքը հետաքննություն է սկսել Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով, հայտնում է JNews-ը: Գործակալությունը նշում է, որ քննությունն իրականացվում է Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի «Դ» ենթակետով, որը մեծ գումար ստանալու նպատակով շորթում է ներառում, որն ուղեկցվում է տուժողի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ բռնության, նրանց ունեցվածքը ոչնչացնելու կամ վնասելու, լուրեր կամ այլ տեղեկություններ տարածելու սպառնալիքով, որոնք կարող են էականորեն խախտել նրանց իրավունքները: Նշված արարքը պատժվում է ազատազրկմամբ` չորսից յոթ տարի ժամկետով: Օգոստոսի 10-ին «Վրացական երազանք»-ի պատգամավորի փաստաբան Թարիել Մուրմանիշվիլին ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Հենզել Մկոյանը երկու անգամ սպառնալիքներով հեռախոսազանգեր է ստացել: «Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին»,- հայտնել էր Մուրմանիշվիլին: Հենզել Մկոյանը Վրաստանի խորհրդարանի անդամ է 1999 թվականից: Նա երկու անգամ առաջադրվել է նախաձեռնող խմբի կողմից, երկու անգամ «Ազգային շարժման» անունից մտել է օրենսդիր մարմին, իսկ 2016 թվականից ի վեր ներկայացնում է «Վրացական երազանք» կուսակցությունը: 2020 թվականի հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցությունը չէր առաջադրել Մկոյանին որպես պատգամավորի մեծամասնական թեկնածու:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44