Օգոստոս 5-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ րոպեներ առաջ Մաշտոցի պողոտայում բացահայտ հափշտակել են մի կնոջ պարանոցի շղթան: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից: Կողոպուտը կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ սկսվեցին: Բացահայտման աշխատանքներին միացան ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Համատեղ աշխատանքի արդյունքում հաղորդումից մեկ օր անց հանցագործությունը բացահայտվեց: Տեղեկություններ ստացվեցին, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Դավիթաշենի 28-ամյա մի բնակիչ: Օգոստոսի 6-ին նա Հանրապետության հրապարակից բերման ենթարկվեց ոստիկանության Կենտրոնական բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեցին նրա կատարած այլ հանցարարքներ ևս: Մասնավորապես, օգոստոսի 5-ին Արցախի փողոցում մի կնոջ պարանոցից շղթա էր հափշտակել, իսկ մինչ այդ՝ հուլիսի 31-ին, Մաշտոցի պողոտայում մեկ այլ կնոջ էր կողոպտել` հափշտակելով ոսկյա շղթան: Կասկածվողը տվել է խոստովանական բացատրություն: Տուժողներից ընդունվել է հաղորդում: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03