Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Սևանի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի (ՀՍԾՏԿ) բացման արարողությանը: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ Սևանի տարածքային կենտրոնը՝ որպես ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի մաս կազմող տարածքային կառույց, սոցիալական ծառայություններ է տրամադրելու Գեղարքունիքի մարզի Սևանի տարածաշրջանի 14 բնակավայրերի մոտ 40 հազար բնակիչներին:
Վարչապետը շրջայց է կատարել կենտրոնում՝ ծանոթացել մատուցվող ծառայություններին: Նշվել է, որ կենտրոնում ներառված են սոցիալական 4 ծառայություններ՝ սոցիալական ապահովության տարածքային բաժինը, զբաղվածության տարածքային կենտրոնը, բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը և սոցիալական աջակցության տարածքային գործակալությունը: Նոր ստեղծվող Ինտեգրված սոցիալական ծառայությունների գրասենյակը մեկ պատուհանի միջոցով կտրամադրի բոլոր այն ծառայությունները, որոնք մինչ այս տրամադրվում էին տարբեր հասցեներում գտնվող և տարբեր գերատեսչությունների ենթակայությամբ գործող տարբեր գրասենյակները:
Այստեղ, ընդհանուր առմամբ, աշխատելու է մոտ 19 աշխատակից: Շահառուների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 13 հազար մարդ:
Այնուհետև վարչապետը ծանոթացել է Սևան քաղաքը մայրուղուն կապող ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքների ընթացքին: Պատասխանատուները նշել են, որ վերջին անգամ այս ավտոճանապարհը վերանորոգվել էր 1960-ական թվականներին: Նիկոլ Փաշինյանը կարևորել է աշխատանքների ժամանակին և որակով իրականացումը:
Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Նաիրյան փողոց 164 հասցեում տեղակայված վարչական շենքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 655 քառ. մետր: Կենտրոնի համար հատկացված շինությունը գտնվում է Սևանի քաղաքային համայնքի կենտրոնական մասում, շրջակայքում կան բնակելի շենքեր և հասարակական կառույցներ: Ճանապարհը դեպի կենտրոն ասֆալտապատ է: Շինաշխատանքների ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 67 մլն դրամ:
Հայաստանի մի քանի մարզերում 2020 թ.-ին կբացվի և շահագործման կհանձնվի Համալիր սոցիալական ծառայությունների 9 գրասենյակ։ Դրանք լինելու են Ստեփանավանում, Մեղրիում, Սևանում, Մարտունիում, Գորիսում, Ապարանում, Գավառում, Դիլիջանում և Իջևանում։ Ամբողջ Հայաստանում նախատեսվում է Համալիր սոցիալական ծառայությունների 49 գրասենյակ կառուցել։ Դրանցից 7-ը լինելու են Երևանում, իսկ մնացած 42-ը՝ ՀՀ մարզերում:
Ներկայում կա 14 շինհրապարակ, որտեղ կառուցվում են կենտրոնները. 3 կենտրոն մրցութային փուլում է, 4-ը՝ նախագծային և 5-ը՝ տարածքի հստակեցման փուլերում։ Կառուցվել և շահագործման է հանձնվել 23 կենտրոն:
2021 թ.-ին Համալիր սոցիալական ծառայությունների գրասենյակներ կկառուցվեն Ջերմուկում, Բերդում, Կապանում, Արթիկում, Եղեգնաձորում, Աշտարակում, Աբովյանում, Վաղարշապատում, Սիսիանում, Վայքում, Երևան քաղաքի Նոր Նորք, Արաբկիր, Էրեբունի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում։
Համաշխարհային բանկի տրամադրած թիվ 5398-ԱՄ ֆինանսավորման համաձայնագրի հիման վրա իրականացվող Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիրը մեկնարկել է 2014 թ.-ին: Ըստ համաձայնագրի՝ ՀԲ-ի կողմից տրամադրվող վարկային միջոցները կազմում են 19.03 մլն ԱՄՆ դոլար:
09:38
09:19
09:02
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33