«Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ զբոսաշրջության կոմիտեն։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Սահմանափակումների աստիճանական թուլացումների արդյունքում թույլատրվել է ՀՀ քաղաքացի չհանդիսացող անձանց մուտքը Հայաստան: Ներկայումս այցելությունների դեպքում նախատեսվող ընթացակարգը հետեւյալն է. Օդային ուղիներով ՀՀ տարածք մուտք գործելուց հետո անհապաղ կատարվում է բժշկական զննություն վարակի առկայության կամ վարակի ախտանիշների բացահայտման նպատակով։ Համապատասխան զննություն անցնելուց հետո մուտք գործող անձը ենթակա է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետով, եթե ախտանիշների առկայությամբ պայմանավորված վերջիններիս նկատմամբ չեն կիրառվում հոսպիտալացում կամ այլ սահմանափակող միջոցառումներ։ Ինքնամեկուսացման մեջ գտնվող անձը կարող է ինքնակամ, վճարովի հիմունքներով անցնել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտություն: Ընդ որում մեկուսացման ընթացքում ՊՇՌ թեստավորման համար անհրաժեշտ նմուշառումը պետք է իրականացվի բացառապես անձի ինքնամեկուսացման վայրում համապատասպան լաբարատորիաների մասնագետների այցի միջոցով։ ՊՇՌ հետազոտության բացասական պատասխանի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից: Ի լրումն ներկայացված լաբորատորիաների ցանկի՝ ՊՇՌ հետազոտությունը իրականացվում է գրեթե բոլոր մասնավոր բժշկական կենտրոններում։ Ամբողջական տեղեկատվությունը հասանելի է նաեւ երեք լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, Armenia.Travel Հայաստանի պաշտոնական զբոսաշրջային կայքում հետեւյալ հղումով՝ https://armenia.travel/en/covid19-traveler-information»։
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
15:05
14:06
13:33
13:02
12:24
12:06
11:46
11:26
11:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56