Շինարարության ոլորտը տնտեսության ամենամեծ անկումը գրանցած ոլորտն է: Բնականաբար, կան թե՛ օբյեկտիվ, թե՛ սուբյեկտիվ պատճառներ: Ու հնարավոր է, որ դրանց մեծ մաս «գցել» համավարակի վրա: Այդ մասին գրում է տնտեսագետ Արա Գալոյանը: Իսկապես նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի (կամ՝ իր) հետ համեմատած ամենամեծ կրճատումն արձանագրվել է ապրիլ ամսին՝ 51 տոկոս: Բայց հարկավոր է նաև հիշել, որ արտակարգ դրության առաջին իսկ մեղմացումը տարածվեց հենց բացօթյա շինարարական աշխատանքների վրա: Բայց միևնույնն է կիսամյակի տվյալներով 2020թ․ հունվար-հունիսի շինարարության ծավալը 2019-ի 76.6 տոկոսն է կազմում: Կրճատվել են բոլոր տեսակի շինարարությունները: Օրինակ, այս տարի շահագործման հանձնված բնակելի շենքերի մակերեսի ծավալը նախորդի 62 տոկոսի չափ է: Պատճառն այն է, որ մայիս և հունիս ամիսներին ևս շինարարության ոլորտը չվերականգնվեց: Մայիսը նախորդ մայիսի 73 տոկոսն էր, հունիսը նախորդ հունիսի՝ 76.7 տոկոսը: Շինարարության ծավալների կրճատումը կարելի է բացատրել նաև ֆինանսավորման կրճատմամբ, որովհետև նախորդ տարիների բոլոր ֆինանսական խոշոր աղբյուրները նկատելիորեն պակասեցրել են իրենց հատկացումները: Ներառյալ նաև պետական բյուջեն: 2020թ․-ին նախորդ տարվա համեմատ պետբյուջեի հաշվին կատարվող շինարարության ֆինանսավորումը պակասել է 22.3 տոկոսով: Նախորդ տարիներին շինարարության ոլորտի մյուս խոշոր աղբյուրը (պետբյուջեի հատկացումների կեսից էականորեն ավելի գումար) միջազգային վարկերն էին: Այս հունվար-հունիսին մեր շինարարության ոլորտում միջազգային վարկ-ֆինանսավորումը կրճատվել է ավելի քան մեկ երրոդով (35.4 տոկոսով): Ամենամեծ չափով կրճատվել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի ֆինանսավորումը: Այն կազմել է նախորդ տարվա ընդամենը 3.1 տոկոսը: Այս ֆոնին շատ ավելի մեղմ է ընկալվում Համաշխարհային բանկի ֆինանսավորման ծավալների 53 տոկոսանոց կրճատումը (այսինքն՝ ՀԲ-ի ֆինանսավորումը նախորդ տարվա 47 տոկոսի չափով է): Այս տարի շինարարության ոլորտում օտարերկրյա պետական վարկեր ներգրավված չեն: Միջազգային վարկային ֆինանսավորման աճ արձանագրվել է միայն Ասիական զարգացման բանկի պարագային: Այս բանկի վարկավորման ծավալն իրականացվող շինարարության մեջ աճել է: Այս տարվա մոտ 5.1 մլրդ դրամի ֆինանսավորումը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 138.4 տոկոս: Շինարարության ոլորտում ամենախոշոր ֆինանսավորողները երկրում գործող կազմակերպություններն են: Այս տարի երկրում գործող կազմակերպությունների շինարարության ֆինանսավորումը պետբյուջեի համապատասխան հատկացումներից կրկնակի ավելի է: Բայց անգամ այս պարագային կազմակերպությունների ֆինանսավորումը կրճատվել է 21.9 տոկոսով: Վերջին տասնամյակներում շինարարության ծավալի նկատելի հատվածն իրականացվում է բնակչության ֆինանսական միջոցների հաշվին: 2020թ․ առաջին կիսամյակի ընթացքում բնակչության ֆինանսավորումը նախորդ տարվա համեմատ կրճատվել է 34.1 տոկոսով: Պատճառը նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով հիփոթեքային վարկերի ծավալների կրճատումն է մի կողմից: Իսկ մյուս կողմից տնտեսական ճգնաժամերի ընթացքում բնակչությունը սովորաբար ավելի «ժլատ» է ծախսում իր խնայողությունները: Այս առումով հետաքրքիր կլինի դիտարկել անշարժ գույքի շուկայի գործընթացները: Բայց դա հաջորդիվ: Վերջում մեկ տվյալ՝ համավարակային 2020-ի առաջին կիսամյակում առողջապահության ու սոցիալական ոլորտներում կատարված շինարարության ծավալները նախորդ տարվա համեմատ կրճատվել են 44.5 տոկոսով:
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34