Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կիրակի շարունակել են քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով նաև արտաքինից երկրի վրա ճնշում գործադրելու հարցը: Այս մասին հայտնում է Интерфакс-ը՝ մեջբերելով Կրեմլի մամլո հաղորդագրությունը:
«Ռուսական կողմը վերահաստատել է ծագած խնդիրների կարգավորման համար անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ Միութենական պետություն ստեղծելու մասին պայմանագրի սկզբունքների հիման վրա, ինչպես նաև անրաժեշտության դեպքում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գծով»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նախագահները ևս մեկ հեռախոսազրույց էին ունեցել նախօրեին՝ քննարկելով Բելառուսում օգոստոսի 9-ին կայացած ընտրություններից հետո տիրող իրավիճակը: Ավելի ուշ Բելառուս առաջնորդը հայտնել էր, որ առաջին իսկ հարցման դեպքում Ռուսաստանը աջակցություն կցուցաբերի երկրում անվտանգության ապահովման համար:
Նախագահների հեռախոսազրույցից ժամեր անց ՀԱՊԿ-ի մամլո քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը հայտարարել էր, որ Բելառուսը կազմակերպությունից օգնություն կարող է խնդրել, երբ երկրի պաշտպանությանն արտաքին վտանգ սպառնա:
Ընտրություններից հետո ամեն օր բողոքի ցույցեր են տեղի ունենում Բելառուսի տարբեր քաղաքներում. քաղաքացիներն իրենց դժգոհությունն են հայտնում ընտրությունների պաշտոնական արդյունքներից, որոնց համաձայն հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
09:44
09:28
09:02
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55