Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաև այս տարի, կորոնավիրուսը խոչընդոտ չէ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:
Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով’
•Ուսուցում մանկապարտեզում
•Ուսուցում մեկօրյա դպրոցում
•Տարրական ուսուցում
•Հայոց լեզվի և գրականության դասավանդում
•Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
•Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:
Ծրագիրն իրականացնելու է «Ֆիչըր» կազմակերպությունը: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ լրացնել և ուղարկել հայտը, որը տեղադրված է հետևյալ հղմամբ՚ https://bit.ly/344GvPH
Մասնակցության հաստատումն ուսուցիչները կստանան հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում:
Հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սփյուռքի հետ կապերի բաժնից /hեռ.` 37491716162 Viber, Whats’App, Էլփոստ` [email protected]/ կամ «Ֆիչըր» կազմակերպությունից /հեռ. 37493844764 Viber, Whats’App, Էլ. փոստ. [email protected]/
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
09:01
17:48
17:33
17:06
10:44 08.11.25
11:22 08.11.25
10:02 08.11.25
09:33 07.11.25
11:16 07.11.25
11:46 07.11.25
12:03 07.11.25
12:21 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01