Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը կմեկնարկի մոտավորապես մեկ ամսից: РБК-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ համաճարակաբանության և միկրոկենսաբանության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:
«Մշակված պատվաստանյութի հիմնական զանգվածը կհատկացվի հետգրանցումային հետազոտությանը: Դրանից հետո մնացած արտադրանքը կուղղվի քաղաքացիական շրջանառության: Ժամանակի տատանումը կարող է 2-3 շաբաթ տևել, կարող է մեկ ամիս ձգվել»,- ասել է Գինցբուրգը:
Ավելի վաղ նա հայտնել էր, որ ՌԴ-ում առաջին գրանցված պատվաստանյութի ուսումնասիրության նոր փուլը նախատեսվում է սկսել 7-10 օրից: Նրա խոսքով՝ այդ ուսումնասիրությունների համար 4-6 ամիս կպահանջվի: Դրանց, հավանաբար, կմասնակցեն բժիշկներ և կարմիր գոտում աշխատող մասնագետները: Ընդհանուր առմամբ, փորձերին կմասնակցեն մի քանի տասնյակ հազարավոր մարդիկ:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութի գրանցման մասին օգոստոսի 11-ի հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հավելելով, որ իր դուստրերից մեկը մասնակցել է դեղամիջոցի կլինիկական փորձարկումներին:
Գինցբուրգն արդեն հայտնել է նաև, որ հայրենական արտադրության պատվաստանյութն օրգանիզմը կորոնավիրուսից կարող է պաշտպանել երկու տարով: Նրա խոսքով՝ ՌԴ քաղաքացիները մեկ տարվա ընթացքում կստանան անհրաժեշտ չափաբաժինը:
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44