Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հրաժարական է ներկայացրել։ Դրանից մի քանի օր առաջ նա տեսաուղերձ էր պատրաստել, որում աջակցել էր բողոքի խաղաղ ցույցերի դուրս եկած բելառուսցիներին, հայտնում է Tut.by-ը։
«Ես իսկապես հրաժարական եմ ներկայացրել։ Սա տրամաբանական քայլ է, քանի որ որպես դեսպան ես նշանակվել եմ գործող նախագահի կողմից եւ ենթադրվում է, որ պետք է անցկացնեմ նրա սահմանած քաղաքականությունը։ ԱԳՆ-ն կարծում է, որ իմ դիմումում արտահայտված քաղաքացիական դիրքորոշումը այդ շրջանակից դուրս է եկել»,- TUT.BY-ին ասել է Իգոր Լեշչենյան։
ԱԳՆ-ից պարզաբանել են, որ արտակարգ եւ լիազոր դոեսպանի հրաժարականի մասին որոշումն ընդունում է նրան նշանակած անձը, այսինքն՝ պետության ղեկավարը։ Դիվանագետների «ինքնաբացարկը» եւս նախագահն է քննում․ պետք է հրաման ստորագրվի։ Իգոր Լեշչենյայի հրաժարականի մասին հրաման առայժմ չի եղել։
Հիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Սլովակիայում Բելառուսի դեսպան, նախագահի նախկին օգնական Իգոր Լեշչենյան հանդես էր եկել քաղաքացիների աջակցությամբ, որոնք նախագահի ընտրություններից հետո բողոքի խաղաղ ցույցեր են անցկացնում։ «Ինչպես եւ բոլոր բելառուսները, ես եւս ցնցված եմ իմ համաքաղաքացիների խոշտանգումների եւ ծեծի մասին պատմություններից»,- հայտարարել էր դիվանագետը։
Լեշչենյան նաեւ ասել էր, որ ինքը համերաշխ է նրանց հետ, ովքեր խաղաղ երթերով դուրս են եկել բելառուսական քաղաքների փողոցներ իրենց ձայնը լսելի դարձնելու համար։
Իգոր Լեշչենյան ԱԳՆ-ում է աշխատում 1994 թվականից։ Գերատեսչության ապարատում տարբեր պաշտոններ է զբաղեցևրել, եղել է մի շարք երկրներում դեսպան։ 2002-2006 թվականներին նախագահի արտաքին քաղաքական եւ արտաքին տնտեսական հարցերով օգնականն էր։ Սլովակիայում դեսպան է նշանակվել 2016 թվականին։
23:16
23:12
22:33
19:04
18:49
18:23
17:56
17:43
17:27
16:52
16:35
16:18
15:53
15:38
15:21
15:04
14:52
14:36
14:23
14:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:43
09:35
09:24
09:16
09:02
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02