Օգոստոսի 18-ին մի քանի ականանետային արկ է պայթել Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում: Ինչպես հայտնել է Tolo News հեռուստաալիքը, առնազն 10 մարդ է տուժել պայթյունների հետեւանով:
Երկրի ներքգործնախարարության տվյալներով՝ անհայտ անձինք երկու ավտոմեքենաներից ականանետներով գնդակոծել են Քաբուլի բնակելի թաղամասերը:
Երկրի տարածքում գործող ծայրահեղական խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: