Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքի զարգացման ծրագրերին իրենց կողմից ներդրած միջոցներով մասնակցում են նաեւ համայնքի բարերարները, ովքեր ապրում ու աշխատում են արտերկրում, սակայն միշտ հետաքրքրված են հայրենի գյուղի հոգսերով ու առօրյայով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, հայրենի ծննդավայրի շենացման գործում իրենց մշտական մասնակցությունն են ունեցել համայնքի բարեգործ, գործարար զավակները:
«Երանոսցի գործարար, բարերար Հենրիկ Գասպարյանը, որը բնակվում է Ռուսաստանի Դաշնությունում, վերջերս հերթական ֆինանսական ներդրումը կատարեց՝ համայնքի բյուջե մուտքագրելով 8 միլիոն դրամ, որը համայնքի ավագանու որոշմամբ ուղղվեց ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման համար: Համայնքում հերթական ներդրումը իրականացրեց գործարար, բարերար Ռուբիկ Շահինյանը, որի ֆինանսական միջոցների հաշվին ամբողջովին արդիականացվեց համայնք մտնող մուտքի կամարի մոտից մինչեւ գերեզմաններ տանող ճանապարհների՝ շուրջ 3 կիլոմետր երկարությամբ արտաքին լուսավորության ցանցը: Կատարվեցին 70 հենասյունների ներկման, ամրացման աշխատանքներ, ինչպես նաեւ հին լուսատուները փոխարինվեցին նոր՝ ԼԵԴ լուսատուներով: Մինչ այս էլ արտերկրում բնակվող ու հանրային տարբեր ոլորտներում գործունեություն ծավալած երանոսցիներն իրենց ներդրումն են ունեցել հայրենի գոյւղի զարգացման գործում, այսուհետ ևս այդ ավանդույթը կշարունակվի ու կծավալվի: Այս տարի Երանոսում երեք սուբվենցիոն ծրագիր է իրականացվում, որոնց ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 110 միլիոն դրամ: Այդ ներդրումների արդյունքում համայնքում կենսական նշանակության բազմապիսի խնդիրներ են լուծվում»,- ներկայացրեց Սաշա Բավեյանը:
Խոսրով Խլղաթյան
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
10:45
10:22
09:55
09:40
09:26
09:12
09:01
18:00
17:46
17:36
17:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32