ՀՀ վարչապետը Կամարիսում անդրադարձավ օտար լեզուներին տիրապետելու կարևորության հարցին։
Առանց անգլերենի և ռուսերենի մոշ աճեցնել հնարավոր չէ, քանի որ Հայաստանի համար ամենամեծ շուկան ԵԱՏՄ–ն է։ Այսօր նման կարծիք հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզի Կամարիս համայնքում, որտեղ սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվում է դեպի «Ռոք Բերի» ջերմոցային տնտեսություն տանող շուրջ 1 կմ երկարությամբ ներհամայնքային ճանապարհը։
ՀՀ վարչապետը ծանոթացավ ընկերության ընթացիկ ու զարգացման ծրագրերին: Փաշինյանի հետ զրույցում ջերմոցի ղեկավարները հայտնեցին, որ ընտրում են մասնագետների, 1 տարի վերապատրաստում, որ կարողանան աշխատել իրենց մոտ։ Հարցն այն է, որ մասնագետներն օտար լեզուներ չգիտեն, ինչը լուրջ խնդիր է։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ որևէ գործի մասնագետը բացառված է, որ վատ ապրի այս հողում։
«Ասում են` երեխան ինստիտուտ է ավարտել, բարձրագույն կրթության դիպլոմ ունի, բայց չունի աշխատանք։ Իսկ երբ հարցնում եմ` քանի՞ օտար լեզու գիտի ձեր երեխան, ասում են` ոչ մի։ Ունենալ բարձրագույն, բայց երկու օտար լեզու չիմանալ, նշանակում է` բուհ գնացած–եկած լինել։ Պատկերացրեք` մարդը ռուսերեն չգիտի և ուզում է մոշ աճեցնի, ոչ, նա չի կարող»,–ասաց Փաշինյանը։
Նրա խոսքով` առնվազն երեք օտար լեզվի պետք է տիրապետել։
Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր այցելել էր Կոտայքի մարզ։ Նա Գեղաշենում հետևեց սուբվենցիոն ծրագրերի ընթացքին. 2020 թվականի սուբվենցիոն ծրագրով կգազիֆիկացվեն Գեղաշենի հանդիսությունների և մշակույթի սրահն ու երաժշտական դպրոցը և կտեղադրվի լոկալ ջեռուցման համակարգ: 10.641.860 դրամ արժողությամբ ծրագրի 30%-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է:
Նա այցելեց նաև Գեղաշեն համայնքում հիմքից կառուցվող մանկապարտեզի տարածք։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45