Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է 2 մլն դոլար կազմող դրամաշնորհը Աղետներին արձագանքման ասիական-խաղաղօվիկանոսյան հիմնադրամից (ԱԱԱԽՀ/APDRF)՝ թագավարակի (COVID-19) համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու նպատակով։
Ճապոնիայի կառավարության կողմից ֆինանսավորվող դրամաշնորհը կօգտագործվի լաբորատոր ախտորոշիչ և թեստավորման կարողությունները բարելավելու նպատակով։ Միջոցները կօգնեն նաև ֆինանսավորել խիստ անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների գնումը` բուժման կարողությունները բարելավելու համար, այդ թվում նաև ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
«ԱԶԲ-ն լիովին նպատակամետ է օգնել Հայաստանին այս դժվարին ժամանակաշրջանում։ Այս օժանդակությունը կօգնի բավարարել համապատասխան բժշկական ծառայությունների և պարագաների իմաստով առկա կարիքը անհրաժեշտության դեպքում, և համահունչ է կառավարության արձագանքման ազգային ծրագրին»,- ասաց ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատին:
«Մենք կշարունակենք սերտորեն համագործակցել կառավարության և զարգացման այլ գործընկերների հետ` COVID-19 համավարակի ազդեցության դեմ պայքարելու համար»:
ՀՀ կառավարությունը մարտի 16-ին արտակարգ դրություն է հայտարարել և մի շարք միջոցառումներ է իրականացրել՝ հիվանդության տարածումը սահմանափակելու ուղղությամբ, այդ թվում նաև կարանտինային միջոցառումներ:
Ապրիլի 13-ին, ԱԶԲ-ն իր նախնական փաթեթը եռապատկեց միլիարդի՝ COVID-19 համավարակի դեմ պայքարում իր անդամակից երկրների հրատապ կարիքները բավարարելու համար։ ԱԶԲ-ն նաև միջոցառումներ հաստատեց՝ իր գործառնություններն օպտիմալացնելու ուղղությամբ՝ ավելի արագ և ճկուն կերպով օժանդակությունը տրամադրելու համար։ Այցելեք ԱԶԲ-ի վեբ կայքը՝ արձագանքման ընթացիկ միջոցառումների մասին ավելին իմանալու համար։
ԱԶԲ-ն ձգտում է հասնել բարգավաճ, ներառական, ճկուն և կայուն Ասիայի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի՝ միաժամանակ պահպանելով ծայրահեղ աղքատությունը վերացնելուն ուղղված իր ջանքերը: Հիմնադրվել է 1966 թվականին, պատկանում է 68 անդամ պետությունների, որոնցից 49-ը տարածաշրջանից։
13:35
13:14
12:03
11:36
11:08
10:35
10:09
18:03
17:45
17:22
17:09
16:55
16:45
16:38
16:22
16:21
16:16
16:04
16:03
15:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:52
09:44
09:33
09:14
09:02
09:52
09:44
09:32
09:15
09:01
09:46
09:33
09:16
09:02
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03