եպտեմբերի 6-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Պորտուգալիայում գործող «Դելալյան Տրիո» համույթի երաժիշտներին:
Տրիոն հիմնադրվել է 1995թ. Լիսաբոնում հայ կոմպոզիտոր Հարություն Դելալյանի դուստրեր Նարինե և Մարինե Դելալյանների, ինչպես նաև ճանաչված թավջութակահար Լևոն Մուրադյանի կողմից։ Նարինե Դելալյանը նվագում է Լիսաբոնի Ազգային սիմֆոնիկ նվագախմբում, իսկ Լևոն Մուրադյանը՝ «Գյուլբենկյան» սիմֆոնիկ նվագախմբերում: Նրանք մշակութային լայնածավալ գործունեություն են իրականացնում նաև Հայաստանում՝ իրենց իսկ կողմից երկու տարի առաջ հիմնադրված «Հայրիկ Մուրադյան» մշակութային կենտրոնի շրջանակներում՝ ազգային երգ ու պար սովորեցնելով Հայաստանի տարբեր շրջաններում:
ՀՀ սփյուռքի նախարարը բարձր գնահատեց տրիոյի՝ միջազգային գործունեությունը: «Հայ արվեստագետի անձնագիրը հայ մշակույթն է: Ուրախ եմ, որ դուք աշխարհի տարբեր հեղինակավոր բեմերում հնչեցրել եք հայ երաժշտությունը, իսկ Պորտուգալիայում այն ճանաչելի ու սիրելի եք դարձրել»:
Նախարարը կարևորեց նաև խմբի՝ Հայրենիք պարբերական այցելությունները, կազմակերպած համերգները և շնորհավորեց երաժիշտներին՝ Հայաստանի և Արցախի 25-ամյակին նվիրած վերջին համերգային շրջագայության համար: Նա կոչ արեց համույթին մասնակցել ՀՀ սփյուռքի նախարարության մշակութային ծրագրերին, «Իմ Հայաստան» փառատոնին:
«Ձեր շարքերում է մեր տաղանդավոր երգիչ Հայրիկ Մուրադյանի որդին՝ Լևոնը, ով, համոզված եմ, իր ներդրումն է բերել տրիոյի կայացման և ստեղծագործական վերելքի գործում: Ընդամենը օրեր առաջ Երևանի փողոցներից մեկը վերանվանվեց մեր սիրելի Հայրիկ Մուրադյանի անունով», - նշեց նախարարը:
Հաշվի առնելով «Դելալյան Տրիո»-ի ներդրումը Սփյուռքում հայ երաժշտության տարածման գործում և այդ ոլորտում դրսևորած ստեղծագործական, կատարողական բարձր վարպետությունը՝ նախարար Հրանուշ Հակոբյանը համույթին պարգևատրեց ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով։
Այնուհետև շնորհակալական խոսքով հանդես եկան Նարինե Դելալյանը և Լևոն Մուրադյանը: Նրանք նշեցին, որ պարգևատրումն իրենց համար անակնկալ էր ու նաև պարտավորեցնող՝ այսուհետ առավել լավ գործելու, հայ երաժշտությունը ներկայացնելու առումով: Երաժիշտները հավաստիացրին, որ սիրով կմասնակցեն նախարարության ծրագրերին և կանեն ամեն հնարավորը՝ Պորտուգալիայում ապրող հայության և Հայրենիքի միջև կամուրջը ամուր պահելու ուղղությամբ:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02