ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը իր պաշտոնաթողությունից հետո առաջին մամուլի ասուլիսի ժամանակ պարզաբանել է, թե ինչու ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ, Պաշտպանության նախկին փոխնախարար Յուրի Խաչատուրովը չի գալիս ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նիստին:
Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովը բազմիցս է հրավիրել Խաչատուրովին պարզաբանումներ տալու համար, սակայն նա չի ընդունում հրավերը:
«Ես մի քանի անգամ զրույց եմ ունեցել Խաչատուրովի հետ: Ես ըմբռնումով եմ մոտենում Խաչատուրովի դիրքորոշմանը: Յուրի Խաչատուրովը շատ երկար ժամանակ իր կյանքի լավագույն հատվածը նվիրել է Հայաստանի անվտանգությաnը: Խաչատուրովը ուղնուծուծով զինվորական է, գեներալ է: Նրա համար շատ վիրավորական էին մինչ այդ գրված հյատարարությունները: Մարդն իր ողջ կյանքը նվիրել է բանակին, Հայաստանի անվտանգությանը, իսկ նրա մասին հերյուրանքներ են տարածում, իբրև ինքը ռազմական գործողությունները սկսվելու ժամանակ, Խաչատուրովը բիլյարդ էր խաղում»,- հայտնել է նախկին նախագահը:
Սարգսյանը հիշեցրել է, որ նույնսիկ հանձնաժողովի նիստի ժամանակ ինքը ևս մեկ անգամ խնդրել է Խաչատուրովին ներկայանալ նիստին, սակայն վերջինս չի ընդունել հրավերը:
Ընդ որում նա նշել է, որ հանձնաժողովն ունի հնարավորություն կազմելու լիարժեք զեկույց, որովհետև ավելի վաղ արդեն պատրաստ է եղել փաստաթուղթ, որը մանրամասնորեն նկարագրում է ինչպես ՀՀ ԶՈՒ-երի, այնպես էլ հակառակորդի գործողությունները:
«Բացի այդ, առանձին կա Արցախի պաշտպանության բանակի վերլուծությունը: Այդ ամենը բավարար է ոչ մեկին չհրավիրելու և եզրակացություններ անելու համար, սակայն դա արդեն հանձնաժողովի գործն է»,- հայտնել է Սարգսյանը:
17:43
17:23
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35