Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է «Արաս» ազատ առևտրի գոտու հանրային և միջազգային կապերի բաժինը։
«Նորդուզի սահմանը, որպես դեպի Եվրասիական շուկա Իրանի դարպաս, երկրի արտահանման և արտարժույթի ներգրավման մեջ կարևոր դերակատարում ունի և պայմաններ է ստեղծում Եվրասիական ու ԱՊՀ շուկաներում իրանական ապրանքների օրեցօր ավելացող ներկայության համար»,-ասել է դեսպան Զոհուրին` Ջուղայի շրջանի ղեկավարի, Նորդուզի կենտրոնի տնօրենի և սահմանային անցակետում տեղակայված գրասենյակների և կենտրոնների տնօրենների հետ համատեղ նիստում։
Դեսպանը սահմանային անցակետի գոյությունը նպաստավոր պայման է համարել Ջուղայի շրջանի և «Արաս» ազատ տնտեսական գոտու համար, հաստատել է ներդրումների ներգրավման, համագործակցության զարգացման և ծրագրման կարևորությունը։
Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետը Հայաստանի և Իրանի Իսլամական հանրապետության միակ ցամաքային սահմանն է։ Երկու կողմերում գործում են ազատ տնտեսական գոտիներ, կողմերի քննարկումների օրակարգում է այդ գոտիներում և անցակետում համագործակցության զարգացումն ու խորացումը։
Հրաչյա Հակոբյան
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33