Դպրոցներին խորհուրդ է տրվում պատրաստ լինել հեռավար ուսուցման, եթե նոր կորոնավիրուսի տարածման դինամիկան վատթարանա: «Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ, այդ մասին ասված է կրթական գործընթացի կազմակերպման վերաբերյալ Ռոսպոտրեբնադզորի և Ռուսաստանի կրթության նախարարության համատեղ նամակում, որն ուղարկվել է մարզային իշխանություններին: Նամակը թվագրված է օգոստոսի 12-ով և ստորագրվել է Ռոսպոտրեբնադզորի ղեկավարի տեղակալ Իրինա Բրագինայի և կրթության նախարարի առաջին տեղակալ Դմիտրի Գլուշկոյի կողմից:
Բացի այդ, դաշնային իշխանությունները խորհուրդ են տալիս, որ դպրոցները դիտարկեն առցանց ուսուցման օգտագործումը նաև ընտրովի և ֆակուլտատիվ առարկաների ուսուցման համար այն դպրոցներում, որտեղ այդպիսի պայմաններ կան:
Վերոնշյալ նամակում նաև ասվում է, որ մարզային իշխանություններին թույլատրվում է անցկացնել սեպտեմբերի 1-ի ավանդական միջոցառումներ՝ պայմանով, որ դրանք միանգամից չեն անցկացվելու ամբողջ դպրոցի համար, այլ կլինեն առանձին դասարանների համար կամ զուգահեռ, և բոլոր ծնողները կլինեն դիմակներով:
Նամակում հիշեցնում են նույն դպրոցի տարբեր դասարանների կամ դպրոցների միջև զանգվածային միջոցառումների անցկացման արգելքի մասին:
Փաստաթղթում մարզային իշխանություններին ներկայացվել է COVID-19-ի տարածման հետ կապված մանկական հաստատությունների աշխատանքի համար ամռան սկզբին տրված Ռոսպոտրեբնադզորի սանիտարական պահանջների դրույթները: Ինչպես նախկինում հաղորդվել էր, նոր ուսումնական տարում դպրոցներում կխստացվի ախտահանման ռեժիմը, իսկ մուտքի դիմաց կիրականացվի «առավոտյան ֆիլտրեր»՝ շենք բոլոր մուտք գործողները ջերմաչափվելու են և ստուգվելու է մրսածության ախտանիշները:
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
09:02
12:48
11:24
11:09
10:55
10:33
17:27
17:16
17:05
16:33
16:05
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56