Զավեշտալի է, որ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, որ սիգի արդյունագործական նպատակով վաճառքի բնաօգտագործման վճարը սահմանվել է 65 դրամը և օրինակ է բերում, թե տարբեր մասնավոր ջրավազաններում իշխանի բուծումն ու վաճառքը 2000 դրամից ավելի է և դժգոհում է, որ սիգի գինը շատ էժան է: Ախր, իրենք են սահմանում վճարը ու չգիտես, թե ումից են դժգոհում: Բացի դա, ոչ միայն չեն կարողանում վերահսկել ձկնագողությունը՝ այդքան մեծ հնարավորություններ ունենալով, հասարակությանն են հորդորում, որպեսզի շուկաներում վերահսկեն սիգի վաճառքը: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց «Կանաչ ապագա» բնապահպանական հասարակական կազմակերպության անդամ Վահագն Վարագյանը` խոսելով Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի՝ Սևանա լճի խնդիրների վերաբերյալ ասուլիսի մասին:
«Սա քաղաքացիներին տանում է դեպի լարվածությանը, բախմանը, երկբեկվածությանը, քանի որ, եթե պատկերացնենք քաղաքացի, որը պարզապես սիգը վերավաճառում է և մոտենում է մեկ այլ քաղաքացի՝ դժգոհելու, թե ինչու է սիգ վաճառում, քանի որ այն հավանաբար ձկնագողությամբ է շուկայում հայտնվել, ականատես ենք լինելու հասարակության ճեղքման»,- ասաց նա:
Վարագյանի գնահատմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը համակարգից անտեղյակ է։Դիտարկմանը, թե հնարավոր է՝ Ռոմանոս Պետրոսյանը նորընտիր նախարար է և չի հասցրել ծանոթանալ բոլոր խնդիներին, Վարագյանը արձագանքեց՝ նա եղել է քաղաքական ուժի վարչության անդամ և ամբողջ երկրի պետական կառավարման համար պատասխանատու է, որի համար իրավունք չունի անտեղյակ հայտարարություններ անել:
«Լավ, եթե նոր նախարար է, ապա պետք է հայտարարություններից առաջ վերանայի խնդիրները, եթե միացրել է լայվի կոճակն ու սկսել է դժգոհել ինչո՞ւ չի գտել դժգոհելու իրական աղբյուրը: Մենք ականատես ենք լինելու բոլոր այն խոստումների հակառակ պատկերներին: Իբրև Սևանում մաքրման աշխատանքներ են իրականանում, սա իրականում պարզապես նախագիծ է, և առաջիկայում բնապահպանական խնդիրների ավելի սրացումն ենք տեսնելու»,- շեշտեց Վարագյանը և հավելեց, որ Հայաստանի բնապահպանական խնդիրները կլուծվեն այն ժամանակ, երբ 20-30 տարվա ռազմավարություններ մշակվեն և հստակ, արդյունավետ այն ռազմավարությունն իրականացնեն:
Հարցին, թե ինչպե՞ս է ստացվում, որ Պետրոսյանը նախարար ընտրվելու առաջին օրվանից առաջ է բերում միայն Սևանա լճի խնդիրները և բաց են մնում մյուս բնապահպանական խնդիրները, ինչպես օրինակ, Ամուլսարի հարցը, վերջինս պատասխանեց՝ այո, Սևանը մեզ համար ազգային արժեք է, բայց փաստացի, նախարարի այս դիրքորոշումը նման է «Սևանի նախարար» լինելուն, այն էլ այն դեպքում, որ արդյունավետ աշխատանք դեռ չի արձանագրվել և ըստ նրա՝ երբ խոսվում է, թե ափամերձ տարածքները մաքրվում են և քանդվում են տները, պետք է նկատի ունենալ, որ ընդամենը մեկ տնակ է քանդվել:
«Մենք պետք է պահանջենք, որ նախարարը Ամուլսարի և մնացած բոլոր հանքարդյունաբերական, բնապահպանական խնդիրների վերաբերյալ տեսակետ ունենա: Հավանաբար, կարծում են՝ Սևանի հարցը հեշտությամբ կլուծվի և փորձում են Սևանի մասով պոպուլիստական քայլեր անել, սակայն չեն գիտակցում, որ Սևանին փրկելու համար մեծ գիտական մոտեցում է պետք և այն աշխատանքները, որոնք նա կատարում է, պարզապես անբավարար են:
Արդյունագործական ձկնորսությունը պետք է արգելել, սակայն այսօր փաստացի թույլ է տրված 200 տոննայի չափով սիգ որսալ, պետք է այսօր տեսնենք, որ Սևանում մաքրման աշխատանքներ իրականացնող տեխնիկա է կենտրոնացված, սակայն, ցավոք, մենք ոչ միայն դա չենք տեսնում, այլև տեսնում ենք, որ Սևանը հենց լճի վրայից մաքրող սարքը մեկ րոպե չի շահագործվել»,- ամփոփեց նա:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55