Հայտնի է, թե «Ասիական զարգացման բանկի» կողմից Հայաստանին տրամադրվող գումարն ուր է ուղղվելու։
«Ասիական զարգացման բանկը» կորոնավիրուսի դեմ պայքարի համար 2 միլիոն դոլար դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին։ Կառավարությունն այսօր հաստատեց ՀՀ և «Ասիական զարգացման բանկի» միջև «COVID-19-ին արձագանքման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը։
«Դրամաշնորհային համաձայնագրով նախատեսվող միջոցներն առողջապահության նախարարությունը կուղղի կորոնավիրուսային վարակի շրջանակում համապատասխան բժշկական պարագաներ և սարքեր ձեռք բերելուն»,– ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով` գումարը կօգտագործվի կորոնավիրուսային հիվանդության համաճարակի հետևանքով տուժած առաջնային գծի բուժաշխատողների և բնակչության համար։ Մասնավորապես, ձեռք կբերվեն պաշտպանիչ անձնական սարքավորումներ, թեստավորման կոմպլեկտներ, ընդհանուր բժշկական պարագաներ և այլ անհրաժեշտ միջոցներ։
Նախարարը հայտնեց, որ սա «Ասիական զարգացման բանկի» առաջին օգնությունը չէ, և մինչ օրս ստացել ենք շարժական թվային ռենտգենի երկու սարք, արյան անալիզատորներ և այլն։
Հիշեցնենք` առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում 2020 թվականի մարտից մինչև հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 5.8 մլրդ դրամ գումար է ծախսել:
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 42319–ի։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55