Ադրբեջանում ապշած են ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ռազմական ագրեսիայի առաջին իսկ օրը 100-ից ավելի զինծառայողների կորստի մասին համացանցում հայտնված տվյալներով, ինչը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մինչ այժմ շարունակում է թաքցնել ադրբեջանական հանրությունից:
Համացանցում հայտնվել է ադրբեջանցի լրագրող Էմին Ահմեդբեյովի հարցազրույցը Ադրբեջանի ճանաչված կոմպոզիտոր, հասարակական գործիչ Ջավանշիր Գուլիևի հետ, որում նրանք զարմանք են հայտնում առ այն, որ ԼՂՀ-ի ՊՆ շարքային զինվորներին հաջողվել է ագրեսիայի առաջին իսկ օրը ոչնչացնել հանրապետության տարածք ներխուժելու փորձ կատարած ադրբեջանական բանակի այդչափ հատուկ ջոկատայինների: Ուշագրավ է, որ զրուցակիցները նաև նշում են, որ հենց Ադրբեջանն է առաջինը հարձակում գործել ԼՂՀ-ի վրա:
Ադրբեջանական ռադիոյի եթերում Էմին Ահմեդբեյովի այն դիտարկմանը, որ Ադրբեջանի 100 բարձրակարգ և պրոֆեսիոնալ հատուկ ջոկատայիններ ոչնչացվել և 500-ից ավելի զինծառայողներ են վիրավորվել ռազմական գործողությունների առաջին օրերին, Ջավանշիր Գուլիևը տարակուսանք է հայտնում, թե «իսկ ինչո՞ւ սկսեցին և ինչո՞ւ կանգ առան»:
«Այդ հարցն ամբողջ ժամանակ իմ գլխում է…Այդ օրերին այնտեղ այդ ի՞նչ պատերազմ է տեղի ունեցել, որ մենք կորցրեցինք այդ 100 լավ պատրաստված զինվորներին»,-հարցադրում է անում Գուլիևը՝ նշելով. «Նրանք մեր բանակի ընտրյալ զինվորականներն էին»:
«Մտածում եմ` ի՞նչ շահեցինք ու ի՞նչ կորցրեցինք այդ պատերազմում», -ասում է նա:
Միջազգային Bellingcat վերլուծական խումբը հայտնում է, որ իր «զգուշավոր գնահատականներով»` ապրիլի 1-5-ին Ադրբեջանի կորուստը նվազագույնը 400 զինծառայող է:
17:56
17:43
17:26
17:06
16:05
15:44
15:19
15:04
14:46
14:22
14:06
11:03
10:45
10:23
10:06
09:49
09:36
09:15
09:02
18:52
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22