Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի 32-ամյա Սերգեյ Գարուշյանն արդեն Գյումրու խնամքի տանն է: Այս մասին այսօր՝ օգոստոսի 20-ին, NEWS.am-ին ասաց Հայկական Կարմիր Խաչի ընկերության լրատվական ու լուսաբանման բաժնի վարիչ Նունե Գրիգորյանը։
Նա նշեց, որ Սերգեյի վիճակի և այլ մանրամասների մասին կտեղեկացնի ավելի ուշ:
Սերգեյի հարևանուհի Գայանեն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից ասել էին, որ նա պետք է հերթագրվի, մինչև այնտեղից համապատասխան մարդիկ կգան, կլողացնեն կտանեն իրեն, բայց հարևանները խոստացել են լողացնել նրան ու տարել Գյումրու խնամքի տուն, այնտեղից էլ պատասխանել են, որ եթե կարող են հարևանները դա անել, ապա այսօր կարող են տեղափոխել Սերգեյին:
«Հարևաններով հավաքվեցինք, լողացրեցինք, սափրեցինք, վարսավիր կանչեցինք, որ մազերը կտրի: Մեր տանից մաքուր շորեր հագցրեցինք նրան և եղբորս անձնական մեքենայով տարանք»,- ասաց Գայանեն:
Նշենք, որ անօգնական մնացած Սերգեյի մասին NEWS.am-ի հրապարակումը մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում, բազմաթիվ քաղաքացիներ երեկվանից զանգահարում էին ու առաջարկում իրենց օգնությունը։
«Ճանապարհելիս չկարողացա զսպել արցունքներս, Սերգեյն էլ շատ ուրախ էր,որ վերջապես արձագանքեցին իր խնդրին և արդեն տեղափոխում են, եղբորս ասել է՝ կզանգե՞ս չէ մեկ-մեկ, նա էլ խոստացել է որոշ ժամանակ անց կգնա նրան տեսակցության»,- ասաց հարևանուհին և ավելացրեց, որ երեկվանից քաղաքացիները օգնություն են բերում Սերգեյի համար, հարևաններն ասել են, որ նրան արդեն տեղափոխել են խնամքի տուն և խնդրել են այդ օգնությունը տանեն խնամքի տուն, որ մնացած շահառուներին ևս ինչ-որ բան հասնի:
Հիշեցնենք, որ Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ 23 հասցեում բնակվող 32–ամյա Սերգեյ Գարուշյանը, որն առաջին կարգի հաշմանդամ է, միայնակ ու անօգնական էր մնացել: Նրա մայրը՝ Կարինե Գարուշյանը, որը, հարևանների խոսքով, հոգեկան խնդիրներ է ունեցել, օգոստոսի 15-ին մահացել է:
Սերգեյն ունի մանկական ուղեղային կաթված, մայրը ժամանակին տարել է վերականգնողական կենտրոն, սակայն ինչպես նշում են հարևանները, երբ արդեն տղան չափահաս է դարձել, մայրը տեսել է, որ արդյունք չկա, մոր առողջությունն էլ գնալով վատթարացել է, դադարեցրել է բուժումը վերականգնողական կենտրոնում:
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03