Մարալիկի հիվանդանոցը եղել է այն հաստատությունը, որն սպասարկել է և՛ Ախուրյանի շրջանի բնակչությանը, և՛ Արթիկի, և՛ Թալինի, և՛ Մարալիկի, իսկ այսօր խայտառակ իրավիճակ է, փոխանակ բացեն բաժանմունքը, որը 2017 թվականին փակեցին, այսօր փակում են ծննդատունը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մարալիկի ծննդատան աշխատակիցներից մեկը՝ խոսելով Մարալիկի ծննդատան փակվելու մասին որոշման և 7 ամիս աշխատավարձ չստանալու մասին:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշմամբ ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցվում է, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։
Ըստ այդ որոշման՝ ծննդատների ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները պայքարեցին ծննդատան փակվելու դեմ, որի արդյունքում ծննդատունը չփակվեց, սակայն այլևս չի ֆինանսավորվում:
«Ի՞նչ աբսուրդ երևույթ է, քանի կար՝ աշխատատեղ էին ավելացնում, ի՞նչ եղավ հանկարծ, հաստատվեցին աթոռներին և եղածն էլ փակում են ու քանի գործազուրկ ընտանիք է մնում: Քանի ամիս է՝ կորոնավիրուսն է մոլեգնում Հայաստանում, ու այս ամենի ծանրությունն առաջնահերթ ընկել է շտապօգնության վրա, բայց նրանց աշխատանքին Կառավարությունն արձագանք չի տվել: Հիմա պարգևավճարները նախարարներին և մյուսներին են տվել, բայց այս օրով մենք ուշադրության արժանի չենք, մենք ենք կորոնավիրուսի հետ կռիվ տալիս: Ոչ մի խրախուսական քայլ չի արվել, մենք պարգևավճար ենք ստացել Սամվել Կարապետյանից, իսկ նախարարությունից թքած ունեն»,- ասաց նա:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55