Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի բնակիչներն այսօր՝ օգոստոսի 21-ին, Կառավարության շենքի դիմաց իրականացնում են բողոքի ակցիա՝ ընդդեմ նախկին գյուղապետ Ռազմիկ Մարգարյանին։ Նրանք դեմ են նախկին գյուղապետի լիազորությունների վերականգնմանը։
Հիշեցնենք, որ Եղեգնուտի նախկին գյուղապետը՝ Ռազմիկ Մարգարյանը, 2018թ․ իշխանափոխությունից հետո վաղաժամկետ վայր էր դրել իր լիազորությունները գյուղացիների ճնշման տակ, այնուհետեւ, այդ ժամանակվա մարզպետ Գագիկ Միրիջանյանի որոշմամբ գյուղապետի պաշտոնակատար է նշանակվել Ռազմիկ Մկրտչյանը:
Ռազմիկ Մարգարյանը դիմել է նախ Վարչական, ապա Վերաքննիչ դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել մարզպետի որոշումն ու իրեն վերադարձնել գյուղապետի լիազորությունները։
Վարչական դատարանը մոտ 1,5 տարի տեւած դատաքննությունից հետո անվավեր է ճանաչել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանի՝ Ռազմիկ Մկրտչյանին «Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումը:
Ավագանին որպես խնդրի լուծում առաջարկում է տեղական հանրաքվե անցկացնել այս հարցով, սակայն օգոստոսի 11-ին դիմումը մերժեց ընտրատարածքային հանձնաժողովը, իսկ օգոստոսի 20–ին՝ նաև ԿԸՀ–ն։
17:43
17:23
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35