Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 19-ին ելույթի ընթացքում հայտնել էր, որ ուրբաթ օրը լավ լուր է հայտնելու, որով Թուրքիայի համար նոր ժամանակաշրջան է սկսվելու։
Էրդողանի այս հայտարարությունից հետո թուրքական լրատվամիջոցներում լուրեր սկսեցին շրջանառվել, թե նախագահի «բարի լուրը» վերաբերում է Սև ծովում էներգետիկ պաշարների հայտնաբերմանը։
Թուրքական «Hürriyet» թերթի վերլուծաբան Աբդուլքադիր Սելվին իր սյունակում գրել է, որ Էրդողանը լուրն «ավետելու» համար 1 ամիս սպասել է, իսկ սպասելու պատճառը պաշարների հետ կապված անհրաժեշտ աշխատանքների իրականացումն էր:
«Այնպիսի տեխնիկական թեստեր են անցկացվել, ինչպիսիք են պաշարների հաշվարկումը, ծավալը, խորությունը: Եթե այս թեստերի ընթացքում լուրջ արդյունք չստացվեր, նախագահ Էրդողանը չէր հայտարարի «բարի լուրի» մասին»,-գրել է նա:
Միևնույն ժամանակ լրագրողը նշել է, որ ամեն դեպքում հնարավոր չէ հստակ ասել, թե լուրը ինչի մասին է, քանի դեռ Էրդողանը չի հայտարարել:
Նրա խոսքով` Թուրքիայի նախագահը այդ լուրը հայտնելու է մի ծրագրի շրջանակում, որի աշխատանքերը նախապես գաղտնի են կազմակերպվել:
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
18:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33