ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում կատարված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետում տեղի ունեցած խուլիգանության դեպքի մի շարք հանգամանքներ:
ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդմամբ. «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 15-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը խմորեղեն գնելու նպատակով ընկերոջ՝ 27-ամյա երիտասարդի հետ այցելել է Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցում գործող սուպերմարկետ, իսկ նրանց 2 ընկերները սպասել են դրսում: Սուպերմարկետի աշխատակցուհիները Երևանի 36 և 27-ամյա բնակիչներին տեղեկացրել են, որ նրանց պահանջած՝ 50-ից 60 անձի համար նախատեսված տորթ չունեն՝ փոխարենն առաջարկելով 5 փոքր տորթեր, որոնք կբավարարեն այդքան անձի:
Վերոնշյալ անձինք, սեփական անձի թվացյալ առավելությունն ընդգծելու մոլուցքով տարված, բացահայտ անհարգալից և արհամարհական վերաբերմունք դրսևորելով հաճախորդի և աշխատակիցների նկատմամբ, հայհոյանքներ են հնչեցրել խանութի անձնակազմի հասցեին: Այդ ընթացքում վերջիններիս է միացել նրանց 49-ամյա ընկերը, որը ևս դրսևորել է խուլիգանական վարքագիծ: Նրանք ծեծի են ենթարկել խանութ-սրահի տնօրենին, իսկ 27-ամյա երիտասարդը ոտքով երկու անգամ հարվածել է խանութի մուտքի դռան ապակուն՝ կոտրելով այն, ինչից հետո 3 ընկերները հեռացել են:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երևանի 3 բնակիչներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին մասով: 36 և 27-ամյա երիտասարդների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, նրանց 49-ամյա ընկերոջ նկատմամբ՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55