ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն օգոստոսի 21-ին ընդունել է Արցախի տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ բնահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները ժամանակավորապես կատարող Գնել Հասրաթյանը, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի առաջին տեղակալ Վահե Ջիլավյանը, պաշտոնատար այլ անձինք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակից, Ասոյանը, ողջունելով ներկաներին, նախ ներկայացրել է Հայաստանում տեսչական մարմինների ստեղծման պատմությունը և նշել, որ նախարարություններին ենթակա տեսչությունների առանձնացումն ու կառավարությանը ենթակա տեսչական մարմինների ստեղծման նպատակն է եղել քաղաքականության մշակման և վերահսկողական գործառույթների տարանջատումը:
Անդրադառնալով ընթացիկ տարում տեսչական մարմինների կողմից իրականացված աշխատանքներին՝ Արթուր Ասոյանը տեղեկացրել է, որ պլանային ստուգումների գործընթացը որոշակի դանդաղել է՝ պայմանավորված Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ և համավարակի դեմ տարվող տեսչական վերահսկողական աշխատանքներով:
Ժիրայր Միրզոյանը իր հերթին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում իրականացվող ոլորտային աշխատանքների մանրամասները, մասնավորապես անդրադարձ է կատարվել անտառային տնտեսություններին առնչվող հարցերին: Գնել Հասրաթյանը և Վահե Ջիլավյանը ներկայացրել են ոլորտում իրականացվող աշխատանքները և հետագա անելիքները՝ քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել ապօրինի անտառահատման դեմ տարվող աշխատանքներում նոր գործուն մեխանիզմների ներդրման վերաբերյալ:
Ժիրայր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել բովանդակալից քննարկման համար՝ Արթուր Ասոյանին հրավիրելով Արցախի Հանրապետություն:
Ընդունելով հրավերը՝ Ասոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է տեսչական մարմինների ոլորտում առկա փորձը փոխանցել Արցախի գործընկերներին:
14:15
13:57
13:32
13:17
13:04
12:48
12:24
12:08
12:08
11:45
11:18
10:47
10:23
10:09
09:44
09:18
09:02
20:23
19:28
19:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33