Հպարտ եմ, որ Հայոց ցեղասպանության մասին օրենքի համահեղինակներից եմ: Այս մասին, աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Արգենտինա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի հետ հանդիպման ժամանակ նշել է Արգենտինյան Հանրապետության Սենատի նախագահ Ֆեդերիկո Պինեդոն:
ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԺ փոխնախագահը կարեւորել է լատինամերիկյան երկրների, մասնավորապես Արգենտինայի հետ սերտ համագործակցության հաստատումը՝ առանձնահատուկ ընդգծելով խորհրդարանական բաղադրիչի դերն ու նշանակությունը: Էդուարդ Շարմազանովը նշել է, որ Հայաստանն Արգենտինան համարում է բարեկամ երկիր, ինչի վառ ապացույցն է բոլորովին վերջերս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը Հայաստանում Արգենտինայի դեսպանություն երկրի անկախության 200-ամյակի առթիվ:
Զրուցակիցները հույս են հայտնել, որ այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա ամրապնդման եւ զարգացման, երկու երկրների հարաբերություններում առկա ներուժը վերհանելու գործում:
ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ արձանագրել է, որ միջազգային կազմակերպություններում երկու երկրների համագործակցությունը բավականին արդյունավետ է. երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ առկա է փոխըմբռնում, ինչպես նաեւ փոխադարձ աջակցություն միջազգային ատյաններում միմյանց թեկնածությունների սատարման հարցում:
Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել այն, որ Արգենտինայի Սենատը 2006 թվականին ընդունել եւ օրենքի ուժով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Հայկական պատվիրակության ղեկավարը մասնավորապես նշել է. «Արգենտինայի խորհրդարանականները, ճանաչելով եւ դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, «ոչ» են ասում թուրքական ժխտողականությանը: Սենատի նման դիրքորոշումը վկայում է Արգենտինայի՝ համամարդկային արժեքներին հավատարիմ մնալու մասին, քանի որ անցյալի հանցագործությունները ճանաչելով եւ դատապարտելով է հնարավոր միայն կանխարգելել նոր հանցագործությունները»: Ֆեդերիկո Պինեդոն իր հերթին նշել է, որ հպարտ է Հայոց ցեղասպանության մասին օրենքի համահեղինակը լինելու համար:
Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ ԱԺ փոխնախագահը դատապարտել է Թուրքիայի կողմից Հայաստանի ապօրինի շրջափակումը, ինչպես նաեւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականությունը:
Կողմերը բարձր են գնահատել հայ համայնքի՝ որպես երկու պետությունների միջեւ կապող օղակի առանձնահատուկ ներդրումը հայ-արգենտինյան կապերի ձեւավորման եւ ամրապնդման գործում:
14:05
11:35
11:16
10:58
10:45
10:24
10:05
09:24
09:08
16:28
16:13
10:29
10:04
09:42
09:14
00:00
00:00
00:00
00:00
16:29
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47