Նոր ուսումնական տարում պետությունը կազմակերպելու է կենտրոնացված հեռավար ուսուցում Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հեռավար ուսուցման կենտրոնի միջոցով այն երեխաների համար, ում ցուցված չի լինելու առկա ուսուցումը: Այս մասին իր Facebook-յան էջում հայտնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ սա արվում է վերջիններիս և վերջիններիս ընտանիքների անդամների առողջության պահպանման նպատակով։
Մասնավորապես, երեխան դպրոց չի հաճախելու եթե առկա է ծնողի կամ օրինական ներկայացուցչի դիմումը, երբ՝
Սովորողն ունի կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի հիվանդություններից որևէ մեկը՝ համաձայն ՀՀ առողջապահության նախարարության կողմից սահմանված ցանկի․
Տանն առկա է կամ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդության ախտանիշներով կասկածելի կամ հաստատված հիվանդ․
Տանն առկա է կորոնավիրուսային հիվանդության ռիսկի խմբի ընտանիքի անդամ, և առկա է համապատասխան ցուցում բժշկական հաստատության կողմից:
Այն սովորողների համար, որոնց ուսուցումը առկա եղանակով ցուցված չի լինի, կազմակերպվում է հեռավար կամ տնային ուսուցման եղանակով: Հեռավար եղանակով ուսուցումը կազմակերպվում է կենտրոնացված՝ առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի 20 մայիսի 2020 թ. N 09-Ն հրամանով հաստատված հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգով: Ոչ պետական ուսումնական հաստատությունների պարագայում հեռավար կամ տնային ուսուցումը կարող է կազմակերպվել անմիջապես դպրոցի կողմից:
Դպրոցը մինչև ս.թ. սեպտեմբերի 5-ը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի Հեռավար ուսուցման կենտրոն է ներկայացնում այն սովորողների տվյալները, որոնց 1-ին ենթակետով սահմանված դեպքերում ցուցված չէ դպրոց հաճախելը։
Դպրոցներում առկա ուսուսման կազմակերպման մասին
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է ուսումնական հաստատություններում գործունեության կազմակերպման ուղեցույց:
Հայաստանում առաջին դասարանցիները դպրոց կգնան սեպտեմբերի 14-ին մեկ մարդու ուղեկցությամբ, իսկ ուսումնական տարին մնացած կրթական հաստատություններում կսկսվի սեպտեմբերի 15-ին:
Աշակերտները դասերին պետք է պարտադիր դիմակ կրեն:
Նշվում է, որ դպրոցներում արգելվում է զանգվածային միջոցառումների (առավոտյան, մանկական միջոցառումներ, ֆիլմերի դիտումներ, սպորտային միջոցառումներ, զվարճանքներ, բեմականացումներ և այլն): Նույնպես դադարեցվում են երկարօրյա ծառայությունները, ինչպես նաև՝ դպրոցի կողմից կազմակերպվող արտաուսումնական խմբակների գործունեությունը:
Հեռավար ուսուցումն արտակարգ դրության ժամանակ
Կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված 2020թ.-ի մարտի 13-ից դպրոցականանները փաստացիորեն չեն այցելել դպրոց, իսկ մարտի 16-ից իշխանությունները երկրում սահմանեցին արտակարգ դրություն: Որոշ ժամանակ անց ԿԳՄՍ նախարարության ջանքերով կազմակերպվում է հեռավար ուսուցման ձևաչափ տարբեր առցանց հարթակների միջոցով: Սակայն դպրոցականների մոտ 20 տոկոսին չի հաջողվում ներգրավվել հեռավար ուսուցման համակարգի մեջ, մասնավորապես, տեխնիկական պատճառներով (հավելվածների բացակայություն, ինտերնետի խափանում և այլն):
14:35
14:03
13:34
13:09
11:22
10:44
10:02
12:36
12:21
12:03
11:46
11:16
11:02
10:46
10:33
10:14
09:55
09:44
09:33
09:15
13:09 08.11.25
14:03 08.11.25
10:02 08.11.25
14:35 08.11.25
13:34 08.11.25
11:22 08.11.25
10:44 08.11.25
09:33 07.11.25
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01