«Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդների միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայոց եկեղեցին հայ ժողովրդի ինքնությունն է, իսկ կրոնը՝ Քրիստոնեությունը՝ հայ ազգի գոյության և հարատևման երաշխիքը։
Բազում փորձություններ, դժվարություններ և անհաղթահարելի թվացող խնդիրներ դարեր շարունակ ծնկի են եկել մեր հավատքի և կրոնի առաջ։
Հայոց Աշխարհը իսլամական և մուսուլմանական քաղաքակրթության կենտրոնում դարերով պահել է Քրիստոնեությունը, որպես Սուրբ կրոն, որպես Հայի գոյատևման կարևորագույն գրավական։
Քրիստոնեությունը և Հայ ազգը դիմակայել են և՛ պարսիկների, և՛ հռոմեացիների, և՛ մոնղոլների, և՛ սելջուկների, և՛ վրացիների ճնշումներին։
Ո՛չ Ցարական, ո՛չ Խորհրդային Ռուսաստանը չկարողացան արմատախիլ անել Քրիստոնեությունը Հայ ազգի մեջից։
Հայ ազգը և Հայոց աշխարհը իր սրբագույն կրոնով կանգնած է Թուրքիայի, Ադրբեջանի և թուրքալեզու ազգերի կոկորդին։
Հայաստանը բազմադարյա «Մեծ Թուրանի» միակ խանգարող և կանխող գործոնն է՝ իր կրոնով և հավատքով։
Ո՛չ մի արշավանք, ո՛չ մի պատերազմ չկարողացավ ծնկի բերել հային և իր հավատքին, նույնիսկ 1.500.000 Քրիստոնյա հայ ցեղի կոտորածը չկարողացավ բռնանալ հայի կամքին և կրոնին։
Թվարկածներս արտացոլում են դարերի պատմությունը, որտեղ ծաղկել և փլուզվել են արքունիքներ, տերություններ, կրոններ, տեղի են ունեցել արյունալի պատերազմներ, արշավանքներ և կոտորածներ, երկրի երեսից բնաջնջվել են և հողի են հավասարեցվել հարյուրավոր հայկական եկեղեցիներ, տանջամահ են եղել և քարկոծվել տասնյակ Քրիստոնեություն քարոզող սրբեր, կույսեր և մարգարեներ։
Այս ամենը եղել է, եկել և անցել է պատմության էջերով, սակայն Քրիստոնեությունը, Հայոց եկեղեցին, հայի հավատքը և Հայ ազգը մնացել են կանգուն, որպեսզի շարժվեն առաջ և հաղթահարեն ապագայի էջերում գրված բոլոր այն փորձությունները, որոնք դեմ կլինեն հայի հավատքին, ավանդական արժեքներին և կրոնին։
Ասածս ի՞նչ է։
Դուք էլ եք անցնելու Ձեր անաստված նախարարներով և պատգամավորներով, Ձեր աթեիստների խմբերով և այլասերված խունտայով, սակայն հայի հավատքը և կրոնը դեռ շատ երկար հաղթահարելու են Ձեր նման չարիքներին և չնախատեսված փորձությունները։
Նրան չի հաջողվել կործանել ոչ ոքի, դուք ևս բացառություն չեք։
հանուն Հոր և Որդու և Սուրբ Հոգու։
Ամեն...»:
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55