2018–ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում փաստաթղթերի ոչնչացման մասով ուսումնասիրությունը դեռևս շարունակվում է։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնեցին ԱԱԾ–ից։ Փաստաթղթերի ոչնչացման հետ կապված՝ ի թիվս այլ հարցերի, NEWS.am–ը հետաքրքրվել էր, թե ծառայողական քննության ընթացքում արդյոք ի հայտ եկե՞լ են այնպիսի հանգամանքներ, որոնք հիմք են տալիս դեպքի կապակցությամբ քրեական գործ հարուցելու։ ԱԱԾ–ից պատասխանել էին, որ մեր հարցերին հնարավոր կլինի պատասխանել միայն անցկացվող ուսումնասիրության ավարտից հետո։
Հիշեցնենք, որ 2019թ. մայիսին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հերթական ասուլիսի ժամանակ սկանդալային հայտարարություն արեց՝ նշելով, որ նախկին իշխանությունների հեռանալուց առաջ ԱԱԾ-ից նյութեր են ոչնչացվել: Ավելի ուշ Ազգային ժողովում Փաշինյանը մանրամասնել էր, որ այդ ոչնչացված նյութերը վերաբերել են մարդկանց ու իրադարձությունների լայն շրջանակի։ Իսկ արդեն այս տարվա մայիսին Փաշինյանը հայտարարեց, որ այդ փաստաթղթերի մեծ մասն արդեն իսկ վերականգնված են: Սակայն մինչ օրս պարզ չէ, թե ինչի մասին են եղել այդ փաստաթղթերը, ինչպիսի տեղեկատվություն կարող էին պարունակել, և որն է եղել դրանք ոչնչացնելու պատճառը:
15:45
15:22
11:40
11:11
18:22
18:03
17:47
17:22
14:13
14:02
13:45
13:22
13:09
12:53
12:47
12:35
12:14
11:55
11:33
11:24
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | ||||
5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:45
09:36
09:29
09:14
09:02
09:46
09:44
09:35