ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահ է, որ կհաջողվի կորոնավիրուսից ազատվել, անկախ հանգամանքից՝ ԱՄՆ-ում պատվաստանյութ ի հայտ կգա, թե ոչ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Ավելի վաղ Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի աշխատանքային խմբի անդամները բազմիցս հերքել են ԱՄՆ նախագահի հայտարարություններն այն մասին, որ կորոնավիրուսը «կարող է աստիճանաբար «ոչ»-ի գնալ»։
«Երբ մենք ազատվենք այս վիրուսից, իսկ դա կանցնի, եւ դա տեղի կունենա ավելի արագ, քան մարդիկ կարծում են, պատվաստանյութերով եւ անգամ առանց դրանց։ Դա տեղի կունենա»,- ասել է Թրամփը՝ Հյուսիսային Կարոլինայում ելույթ ունենալով իր կողմնակիցների առջեւ։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ում ընթանում է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման եզրափակիչ փուլը, եւ հայտարարել, որ «այն կարող է հայտնվել մինչեւ տարեվերջ կամ գուցե ավելի վաղ»։ «Մենք վիրուսը կհաղթահարենք միասին»,- նշել է ԱՄՆ նախագահը։
Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդացածների թիվն անցել է 5,7 միլիոնից, մահացել է ԱՄՆ 177 հազար բնակիչ։
ԱՄՆ-ում մի քանի ընկերություններ աշխատում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման վրա, հիմա նոր պատվաստանյութը փորձարկումների եզրափակիչ փուլում է։ Թրամփի վարչակազմն ավելի վաղ հայտարարել էր, որ պատվաստանյութը կարող է հայտնվել մինչեւ տարեվերջ։
12:04
11:39
11:23
11:08
10:52
10:35
10:17
09:49
09:33
09:19
09:02
00:38
23:49
23:38
23:33
23:03
15:22
15:09
14:22
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44