ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի համար այդ պաշտոնը նորություն չէ, քանի որ նա արդեն իսկ անցել է այդ ճանապարհով։
Գևորգ Մուրադյանն ընտրվել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լուրը Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը։
«Միքայել Մալխասյանն ընտրվել է ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի քարտուղար»,–հավելել է Էմին–Տերյանը։
Նշենք, որ այսօր ընտրությունն անցկացվել էր փակ նիստով և լրագրողներին ներս չէին թողել, չնայած երեկ հայտարարություն էին տարածել իրադարձության առիթով։
Գևորգ Մուրադյանը երկրորդ անգամ է հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվում. 2019-ի հունվարի 22-ին նույնպես նա միաձայն ընտրվել էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Մուրադյանը Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետի ավագ գիտաշխատող է, «Մետրիկա» ընկերության հիմնադիրը։
Մինչ այդ ԵՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահը Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր, սակայն իր հրաժարականից հետո նա հրաժարվեց նաև այս պաշտոնից։
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը համալսարանի կառավարման բարձրագույն մարմինն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է:
ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն ընտրում է ռեկտորին, քննարկում և հաuտատում է ԵՊՀ կառուցվածքը, բյուջեն, հաստիքացուցակը, զարգացման ռազմավարական ծրագիրը, ռեկտորի ընտրության կանոնակարգը, ռեկտորի տարեկան հաշվետվությունը, կանոնադրության մեջ փոփոխությունների և լրացումների իրականացումն և այլն:
Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը կազմված է 32 անդամից:
ԵՊՀ–ն այս պահին չունի նաև ռեկտոր: Նախկին ռեկտոր Արամ Սիմոնյանի (2019-ի մայիսի 23-ին) հրաժարականից հետո Գեղամ Գևորգյանն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։
Երևանի պետական համալսարանի ռեկտորի` այս մարտի 23-ին նախատեսված ընտրությունը կորոնավիրուսային իրավիճակից ելնելով չէր կայացել։
ԵՊՀ ռեկտորի պաշտոնում առաջադրվել էր 5 թեկնածու՝ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, Ինֆորմատիկայի ու կիրառական ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը, Իրավագիտության ֆակուլտետի Քաղաքացիական դատավարության ամբիոն վարիչ Վահե Հովհաննիսյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Ֆարմացիայի ինստիտուտի տնօրեն, ԵՊՀ Ֆարմքիմիայի և ֆարմակագնոզիայի ամբիոնի դասախոս Աշոտ Սաղյանը և Արցախի համալսարանի նախկին դասախոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Պավել Գևորգյանը։
17:03
16:42
16:28
16:16
16:00
15:45
15:26
15:09
14:52
14:36
14:16
13:54
13:34
13:18
13:06
12:49
12:41
12:36
12:19
12:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55